Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ օրակարգում ներառված է նաեւ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը:

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ իրենք հատուկ նիստով հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: