Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՄ ԹՆԴԱՆՈԹՈՎ ՃՆՃՂՈՒԿ ՈՐՍԱԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Չորս օրից մեր երկիրը թեւակոխելու է մի նոր փուլ, որը, առանց գուշակ լինելու հավակնության, դառնալու է ազգային անմիաբանության խորացման, տեւականացման շրջան, որի համար մեր հետագա սերունդները ամաչելու են, անշուշտ եթե մինչ այդ ապաքինված լինեն ատելության վարակից: Հիսուն օրեր ատելավառ քարոզչության եւ հակաքարոզչությանՙ Մեծ երգիծաբանի հայտնի հերոսի ասածի պեսՙ «խաւարը լուսոյ դէմ, տգիտութիւնը գիտութեան դէմ, սուրը գրիչին դէմ, կրակը ջուրին դէմ, միսը բանջարեղենին դէմ»: Եվ այս բոլորըՙ հայկական քաղաքական ֆոլկլորի բոլոր տարրերի կիրառմամբՙ նորերը հների դեմ, սեւերըՙ սպիտակների, եւ… շարունակեցեք ինքներդ: Երեսուն տարի շարունակվող այդ ֆոլկլորը անկասկած հարստանալու է նորանոր տարրերովՙ ոտանավորներով, երգերով, անեծքներով, սպառնալիքներով, ամբողջ աշխարհին զարմացնող տուրիզմի նոր տեսակներով, որոնք, օրինակ Իսրայելում, վաղուց են կիրառվում:

Մի պահ զգաստանանք եւ հարց տանք մեզՙ ինչո՞ւ համար այս հանրաքվեն: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարեցմա՞ն, մյուս վեց դատավորների պաշտոնազրկմա՞ն, դատավոր Վահե Գրիգորյանի եւ մյուսի (անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ) գահակալման համա՞ր: Ինչո՞ւ այս հանրաքվեն, այսքան ջանք ու եռանդ, այսքան ծախս, աշխատանք, այսքան ճառ, հոխորտանք, հայհոյանք: Քաղաքներից, գյուղերից, արտերից ու այգիներից, գրասենյակներից ու աշխատավայրերից, զորանոցներից ու ճակատային գծերից քվեարկողներին տանել ընտրական տեղամասերՙ որպեսզի ի՞նչ լինի: Թնդանոթով ճնճղո՞ւկ ենք որսալու: Ինչո՞ւ ենք վատնում մեր ուժերը: Ավարտե՞լ ենք մեր անհետաձգելի գործերըՙ բանակաշինություն, անվտանգություն, Արցախյան հիմնահարց, հայրենադարձություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսության փրկություն եւ այլ հոգսեր: Ի՞նչ է լինելու ապրիլի 5-ից հետո: Ի՞նչ է անելու Սահմանադրական նոր դատարանը: Նոր սահմանադրությո՞ւն է գրելու, հանրապետության նախագահին լրիվ իրավազո՞ւրկ է դարձնելու, Ստամբուլյան կոնվենցիա՞ն է վավերացնելու, կաթողիկոսին կարգալո՞ւյծ է հռչակելու, երկրորդ նախագահին ցմահ բանտարկությա՞ն է դատապարտելու, վհուկների որսը նոր սաստկությա՞մբ է շարունակելու, տարածքնե՞ր է զիջելու եւ, վերջապես, դատական իշխանությունն էլ ամբողջությամբ մեկ մարդու ձե՞ռքն է տալու:

Մենք ստիպված ենք այս հարցերը տալ, առաջին հերթինՙ մենք մեզ: Մեզ համար տեսանելի պետք է լինի ամեն ինչ, նույնիսկ եթե ոգեւորված ենք Հեղափոխության առաջնորդի կերպարով, առինքնված նրա հռետորաբանությամբ: Մենքՙ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե դեպի ո՞ւր է գնում մեր երկիրը, անկախ մեր կողմնորոշումներից, հների ու նորերի նկատմամբ մեր հակակրանքից ու համակրանքից: Վերջապես պետք է հասկանանք, որ հները իրավունք չունեն վերադառնալու, իսկ նորերը այնքան էլ նոր չեն, քանի որ ծնունդ են առել հներից, նրանց սխալներից, նրանց ծուռ գործերից, անգամՙ նրանց քվեարկու ձայներից:

Գեթ մի անգամ սթափվենք, վերանանք արտաքին երեւույթներից, ձեւով դեմոկրատական, բովանդակությամբ միապետական բեմադրություններից: Գեթ մի պահ մտածենք ազատ, բոլոր ազդեցություններից ազատագրված: Գեթ մի անգամ ձերբազատվենք հայկական ավանդականՙ մեր աշխատանքային, ընտանեկան, անգամ սիրային ձախողությունների համար միշտ ուրիշներին մեղադրելու խասյաթից: Թոթափենք մեզնից զգուշավորության, հարմարվողականության, հաշվենկատության, «ինձինչ»ության սինդրոմը, որն այսօր, խորհրդային ժամանակների հանգույն, տիրապետող է դարձել ակադեմիական, մտավորական, մտածող մարդկանց շրջանակում անգամ:

Ինչ վերաբերում է կոնկրետՙ գործող Սահմանադրական դատարանի դեմ հանրաքվեի անցկացման հիմքում դրված իրավաբանական միակ խոցելիՙ դատավորներից ոմանց պաշտոնավարության ժամկետների 2-3 անգամ գերազանցման խնդրին, յուրաքանչյուր ոք պետք է հարց տա ինքն իրենՙ Հեղափոխության առաջնորդը այդ երբվանի՞ց սկսեց նկատել այդ խախտումը, կամՙ ինչո՞ւ էր աչք փակել դրա վրա մինչ այդ:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին (որի դիվայնացումը (demonisation) պետք է համարել ամբողջացած այն պահից, երբ իմքայլական մի պատգամավորուհի ասաց, որ մանկապարտեզի երեխան թեեւ չի ճանաչում նրան, սակայն գիտի, որ նա վատ մարդ է), կարծում եմՙ ճիշտ ժամանակն է, որ նա աստվածաշնչյան ոգով ասիՙ «Տեր, հեռացրու ինձնից այս բաժակը» եւ հեռանա, մեր ժողովրդի ու երկրի վրայից հեռացնելով քինախնդրությամբ եւ ատելությամբ լեցուն այդ լեղի բաժակը:

Նախորդ գրառումը

տեղական 4

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԱՂՃԱՏՎԱԾ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂԻՂ ՀԱՐՎԱԾ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Լրահոս

“Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա” (ՖԱՀՖ) ՀԿ խորհրդի հայտարարությունը

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը վերադարձրել է նախաքննական մարմին

14/07/2026

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական