Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՂԹԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ. ԻՆՉՊԵՍ Է ԱՆԿԱՐԱՆ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ԿԱՌՈՒՑՈՒՄ

24/07/2020
- 24 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին սրված իրավիճակի հետ կապված ուշագրավ վերլուծական հրապարակում է արել ռուսական «Ռամբլեր.ռու» լրատվական պորտալը, խնդիրը դիտարկելով Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների համատեքստում:

Հուլիսի 19-ին հրապարակված հոդվածում նշվում է, որ հակամարտության սրման հենց սկզբից Ռուսաստանը հաշտեցնող դիրք գրավեցՙ ձեռնպահ մնալով կողմերից որեւէ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնելուց: Մոսկվայի ռազմավարական գործընկեր (իրենց ձեւակերպումն է – Գ. Մ.) Թուրքիան այլ կերպ վարվեց, անվերապահորեն բռնելով Ադրբեջանի կողմը: Անկարայի եւ Բաքվի համագործակցությունը հետխորհրդային տարածքում թուրքական արտաքին-քաղաքական դոկտրինայի իրականացման չափանիշային օրինակ է: Ընդսմին, թուրքական ազդեցության ցանցը տարածվում է Կասպիականի ափերից շատ ավելի հեռու:

«Մենք ոչ մի դեպքում առանց աջակցության չենք թողնի եղբայրական Ադրբեջանին, բանակցություններ ենք վարում պարոն Իլհամ Ալիեւի հետ: Թուրքիա է ուղարկվել ադրբեջանական պատվիրակություն, ես էլ եմ նրանց հետ հանդիպել: Մենք Ադրբեջանի հետ ենք»,- Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերն է մեջ բերում հրատարակությունը:

Անկարայի դիրքորոշումն այս հարցում ամբողջովին համահունչ է Բաքվի հռետորաբանությանը. Հայաստանը զավթիչ է հայտարարվում, նրան մեղադրում են ադրբեջանական քաղաքացիական բնակավայրերի գնդակոծման եւ արեւելյան հարեւանի նկատմամբ սադրանքների մեջ: Բավական է հիշել, որ Անկարան ու Բաքուն իրենց հարաբերությունները կառուցում են Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիեւի հայտարարած «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համապատասխան:

Ադրբեջանի եւ Թուրքիայի այդպիսի սերտ համագործակցությունը, նկատում է հոդվածի հեղինակը, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, եւ բանը միայն հետխորհրդային երկու հանրապետությունների հակամարտությանը Անկարայի հնարավոր միջամտությունը չէ:

Բաքվում ու ադրբեջանական այլ քաղաքներում վերջին շրջանում հաջակցություն բանակի եւ պատերազմի անցկացվող հանրահավաքներում կարելի է լսել Ադրբեջանի համար արդեն դասական դարձածՙ «Rus-fars Ermeni bunlar Turkun-dusmeni» կարգախոսը, որը նշանակում է «Ռուսները, պարսիկներն ու հայերը թյուրքերի թշնամիներն են»: Փողոցի ակտիվիստների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի դարավոր դիմակայությունը բնավ ոչ մի տեղ էլ չի անհետացել, այլ ընդամենը նոր ձեւեր է ընդունել: Մոսկվայի եւ Անկարայի միջեւ գլխավոր մարտադաշտը ծավալվում է նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների մտքերում ու սրտերում:

Էրդողանի օրոք Թուրքիան արտաքին քաղաքականությունում հետեւում է նոր-օսմանիզմի սկզբունքներին, այն էՙ ջանում է վերադարձնել մոռացության գիրկն անցած վիթխարի Օսմանյան կայսրության ազդեցությունը: Բացի տարածաշրջանային լիդերի դերը ստանձնելու ակնհայտ հավակնությունից, որը Թուրքիան փորձում է կյանքի կոչելՙ միջամտելով բազմաթիվ ռազմական հակամարտություններին Մերձավոր Արեւելքում, երկրի ղեկավարությունն իր առջեւ դնում է եւս մի կարեւոր նպատակ: Թուրքիան հույս ունի դառնալ թյուրքալեզու բնակչությամբ երկրների անվիճելի առաջատարը: Հենց այստեղ Անկարայի շահերը ուղղակիորեն բախվում են Մոսկվայի շահերին: Չէ՞ որ թյուրքալեզու երկրներըՙ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղըրղզստան եւ Թուրքմենստան, հետխորհրդային տարածքի բեկորներն են, որտեղ Ռուսաստանը հույս ունի պահպանել իր ազդեցությունը:

Անկարայի հավակնությունների մարմնավորմանն է ծառայում 2009 թվականին ստեղծված Թյուրքական խորհուրդըՙ նույնանուն աշխարհի բոլոր ժամանակակից ներկայացուցիչների կազմակերպությունը, ի բաց առյալ Թուրքմենստանը: «Մինչեւ այսօր մենք ասում էինք «մեկ ազգ, երկու պետություն»: Երեկ ես հայտարարեցի, որ այժմ մենք դարձել ենք մեկ ազգ, հինգ պետություն: Տա Աստված, Թուրքմենստանն էլ միանա մեզ, եւ այդպիսով մենք կդառնանք մեկ ազգ, վեց պետություն, կուժեղացնենք համատեղ գործակցությունը տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը այդ խորհրդի 2019 թ. հոկտեմբերին տեղի ունեցած հերթական նիստից հետո:

Այս ուղղությամբ քաղաքականությունը Անկարան սկսել է իրականացնել դեռ 1990-ական թվականների սկզբին, օգտվելով ԽՍՀՄ փլուզումից հետո իր տնտեսությունը կարգավորել փորձող Ռուսաստանի թույլ ու խառնաշփոթ վիճակից: Այդ է վկայում նույնիսկ այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին պետությունն էր, որը ճանաչեց Միջին Ասիայի հանրապետությունների անկախությունը: Այդ տարիների թուրք քաղաքական գործիչները խանդավառորեն քննարկում էին «թյուրքական միասնության վերականգնման» հնարավորությունները, իսկ ԶԼՄ-ներում հայտնվում էին «ուզբեկ թուրքեր», «ղըրղզ թուրքեր», «թաթար թուրքեր» կամ պարզապես «արտաքին թուրքեր» նոր եզրույթներ:

Նման «արտաքին թուրքերի» համար ակտիվորեն ստեղծվում էին կրթական ծրագրեր, որոնց միջոցով միջինասիացի ու ադրբեջանցի երիտասարդներին պատմում էին զարգացման թուրքական ուղու առավելությունների մասին: Վերջին 20 տարիների ընթացքում թուրքերը 26 հազար կրթաթոշակ են տրամադրել թյուրքալեզու ուսանողներին ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ տեղային մասնաճյուղերում: Բացի այդ, հետխորհրդային տարածքի բոլոր թյուրքալեզու հանրապետություններում գործում են թուրքական արբանյակային ալիքներ:

90-ականների սկզբին, հոդվածագրի վկայությամբ, Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելն ասում էր, թե իր երկրի համար եզակի հեռանկար է ստեղծվել «կանխորոշելու ԱՊՀ մուսուլմանական հանրապետությունների քաղաքական ապագան»: Այդ նպատակի իրագործման համար Թուրքիայի ԱԳՆ-ին կից անգամ ստեղծվել էր Թյուրքական համագործակցության եւ զարգացման գործակալություն (TIKA), որի նպատակը նախկին ԽՍՀՄ-ի այդ երկրների հետ հարաբերություններ զարգացնելն էր:

Այստեղ հատկանշական է այդ գործակալության նախկին ղեկավարներից Աբդուլխալյուկ Չեյի հայտարարությունը. «Թուրքիայի Հանրապետությունը ժառանգորդն է մեծն Օսմանյան կայսրության, այն պետք է ստեղծի դաշնակցային միություն Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղըրղզստանի եւ Թուրքմենստանի հետՙ նույնիսկ Ռուսաստանի դեմ կտրուկ առճակատման գնով»: Հավանաբար, ենթադրելով, որ նեոօսմանիզմի քաղաքականությունը վաղ թե ուշ կարող է բախվել Ռուսաստանի հակազդեցությանը, Թուրքիան «նախականխիչ հարվածներ» է հասցնում Մոսկվայի համար առավել զգայուն կետերին: Խոսքը վերաբերում է ինչպես Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդներիՙ թաթարների, բաշկիրների, յակուտների հետ հումանիտար շփումների կայացմանը, այնպես էլ այն երկրներում ազդեցության մեծացմանը, որոնց հետ հարաբերությունները Մոսկվայի համար բացահայտորեն չեն ստացվել: Մասնավորապես նկատի են առնվում Թուրքիայի եւ մեր դրացի Վրաստանի հարաբերությունները, վերջինիս մասնակցությունը ադբեջանա-թուրքական համատեղ զորաշարժերին, աճող նաեւ տնտեսական համագործակցությունըՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, մեծածավալ թուրքական ներդրումները մահմեդական բնակչությամբ Աջարիայում: Ի վերջո, ըստ հրապարակման, հենց Թուրքիան է այժմ Վրաստանի գլխավոր առեւտրական գործընկերն ու ներդրողը:

Հայտնի հանգամանքի վրա լույս սփռող դիտարկում է նաեւ այն, որ 2014 թվականից ամրանում են Անկարայի ու Կիեւի հարաբերությունները: Թուրքիան հրաժարվում է ընդունել այն հանրաքվեի արդյունքները, որոնց հիման վրա Ղրիմի թերակղզին Ռուսաստանի մաս դարձավ: Իսկ Ուկրաինայում ղրիմ-թաթարական սփյուռքը մինչեւ այժմ հանգուցային դեր է կատարում ուկրաինա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

Այնուամենայնիվ, վերլուծաբանի գնահատմամբ, հետխորհրդային տարածքում թյուրքական աշխարհի անվերապահ հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է: Միջին Ասիայի երկրներն ամուր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, եւ անգամ Թուրքիային ամենամոտ Ադրբեջանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը կառուցելՙ հավասարակշռություն պահպանելով Անկարայի եւ Մոսկվայի շահերի միջեւ:

Մյուս կողմից, թյուրքական աշխարհ կառուցելու իր պլաններից Թուրքիան դժվար թե երբեւէ հրաժարվի: Եվ հատկապեսՙ երկրի կայսերապաշտորեն տրամադրված ներկա ղեկավարության օրոք:

Ըստ «Ռամբլեր-նորությունների» նույն օրվա մեկ այլ հրապարակման, Թուրքիան սիրիացի գրոհայինների շրջանում կամավորների է հավաքագրումՙ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար:

Նախորդ գրառումը

ԵԱՀԿ-Ն ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱՆՏԻ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱՆՏԻ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական