Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԻՄԱԽՕՍՆԵՐԸ, ԲԱՐԵԽՕՍՆԵՐԸ ԵՎ ՇԱՏԱԽՕՍՆԵՐԸ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդիկ կան, որոնք զօրաւոր անհատականութիւն ունին, նաեւ զօրաւոր բանականութիւն եւ բաւարար պաշար իրենց տեսակէտները պաշտպանելու, պարզաբանելու եւ ընդդիմախօսը համոզելու: Անդին կան ուրիշ մարդիկ, որոնք վերը յիշուածներէն բաւարար դրամագլուխ չունին, ապա, ուրեմն, իրենց տեսակէտը պաշտպանելու համար հանդարտ, սովորական խօսքէն կ՛անցնին բարկութեան, պոռալու, աղմկելու, վիրաւորանքի, հայհոյանքի: Դեռ կան ուրիշներ, որոնք չբաւարարուելով ու չյագենալովՙ խօսքի սահմանները կ՛անցնին եւ օգնութեան կը կանչեն իրենց ձեռքերը: Իսկ երբ հարցը լուծելու այդ ձեւով ալ չբաւարարուին, կ՛անցնին աւելի վտանգաւոր միջոցներու:

Մենք աղմկող ժողովուրդ ենք: Ամէն ինչերնիս բարձրաձայն է. մեր վէճերը պէտք է դրացիներն ալ լսեն: Մեր ուրախութիւններն ալ բարձրաձայն են, սուգերն ալ, մեր «կեցցէ»ներն ալ բարձրաձայն են, «անկցի»նեն ալ. մեր յաղթանակներն ալ բարձրաձայն են, պարտութիւններն ալ… Մէկ խօսքովՙ ամէն ինչերնիս բարձրաձայն է եւ աղմկոտ: Թշնամին լրտեսի կարիք չունի, քանի որ ամէն ինչերնիս բացայայտ է: Լուռ գործել չենք գիտեր. ոչ թէ չենք գիտեր, այլՙ չենք սիրեր: Բան մը պիտի ընե՞նք, ուրեմն պիտի աղմկենք, որ ուշադրութիւն գրաւենք: Է, պարզ է, ամբողջ եօթանասուն տարի չհամարձակեցանք բարձրաձայն խօսիլ, հիմա, քանի խօսքի ազատութիւն է, կը խօսինք ու կ՛աղմկենք նախկին անխօս տարիներուն վրէժը լուծելու համար:

Մեր աղմուկին մէջ ամէն ինչ կայ, թէեւ խառնաշփօթ վիճակով, սակայն երբ մաքրազատուի, մէջտեղ կ՛ելլեն մեր տեսակէտները, կարծիքները, գաղափարները, զանոնք հիմնաւորող փաստերը, մեր գնահատանքները, մեր սիրոյ արտայայտութիւնները, անոնց կիցՙ հակաճառութիւնները, մեր աղտոտ լաթերըՙ զարդարուած ու համեմուած փրփրերախ հայհոյանքներով, պարսաւանքներով, զրպարտութիւններով, անէծքներով, ամբաստանութիւններով… ուղղուած ոչ միայն անհատական կամ խմբային ընդդիմախօսներու, այլեւ երկրին, պետութեան, պետական կառոյցներուն, պետական անձնաւորութիւններուն… Անհատներէն անցան ընդհանուրինՙ երկիրը անուանեցին «զոմպիստան», պետութիւնըՙ «լակոտապետութիւն». խորհրդարանըՙ «մանկապարտէզ», քանի որ երիտասարդ տարր շատ կայ անոր մէջ, թէեւ մեր խորհրդարանի պատգամաւորներուն միջին տարիքը 40 է, այսինքն մանկապարտէզէն քիչ մը բարձր…

Չափազանցութիւնները համոզիչ չեն ըլլար, օգուտ չեն բերեր, ընհակառակըՙ կը վնասեն երկրին:

Այսպիսի ածականներ փակցնողները մեր երկրին եւ ղեկավարութեան, արդեօք կ՛անդրադառնա՞ն, թէ որքան ջուր կը լեցնեն թշնամիի ջրաղացքին: Կը խօսիք ազատօրէն, շատ բարի, կ՛աղմկէք, ըսենք վնաս չունի, բայց սխալ վերագրումներ ընելը, կը նշանակէ միասին այրել թացն ու չորը:

Հիմա թշնամիին հետախուզական մեքենան մագնիսի պէս կը հաւաքէ այս բոլոր բացասական վերագրումները ու կը հետեւցնէ, որ այս երկիրը միակամ չէ, տիրասէր չէ, վարչապետնին դաւաճան է, նախագահնին խօսք չունեցող, խորհրդարաննին անփորձ երեխաներով կազմուած է, նախարարները իրենց յանձնուած գործերէն բան չեն հասկնար, բանակին ու դատարաններուն մէջ անընդհատ ազատումներ ու նոր նշանակումներ կ՛ըլլան: Վարչապետը ամէն քայլ ժողովուրդին կը վերագրէ, բայց բոլոր որոշումները առանձին կ՛առնէ: Տեմոքրասի է կ՛ըսէ, բայց միահեծան իշխանութենէ տարբեր չէ… Այս տեսակ երկիր ու պետութիւն քանդելը դիւրին է:

Զսպուածութիւն ըսուածը մեր մօտ չկայ: Կը բարձրաձայնենք առանց հետեւանքի մասին մտահոգուելու: Մասնաւորաբար երբ ամէն մարդ ինքզինքը քաղաքական հարցերէն հասկցող կը նկատէ եւ իր տեսակէտը կ՛ուզէ ընդհանրացնել եւ նոյնիսկ պարտադրել: Օտեանի «Փանջունի»ին ականջը խօսի:

Խելացի կինը, երբ իր գինով ամուսինը կը պոռայ, կը կանչէ, դուռ-պատուհան կը գոցէ, որ դրացիները չլսեն ու խաղք չըլլան: Մենք այդքա՞ն ալ չկանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՍՊԱՆԴԻ ԹԱՔՆՎԱԾ ԻՄԱՍՏԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՍՊԱՆԴԻ ԹԱՔՆՎԱԾ ԻՄԱՍՏԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական