Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՍՊԱՆԴԻ ԹԱՔՆՎԱԾ ԻՄԱՍՏԸ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ ԳՐԻՆՈՆ, Սիստերոն, Ֆրանսիա

ՄԱՐՏԻՆ ԳՈԶԼԱՆ , Լրագրող եւ էսսեիստ, «Մարիան» պարբերականի գլխավոր խմբագիր, իսլամիզմի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրների մասնագետ

«Ո՞վ է մոլեռանդը,- ասում էր Չերչիլը,- մեկը, որը երբեք չի ուզում փոխել ո՛չ իր կարծիքը, ո՛չ էլ թեման»: Կովկասում վերջերս տեղի ունեցած ջարդերը մեզ հետ են բերում այդ ավելի քան մեկ դարյա մոլեռանդությանը, 1915 թվականի հայերի ցեղասպանությանը: Հենց այս ահավոր անցյալին է վերադառնում իսլամիստ բռնակալ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՙ աջակցելով ադրբեջանցիներինՙ ջիհադիստ աշխարհազորայինների հետ միասին, Լեռնային Ղարաբաղի մարտերումՙ մի շրջան, որի բնակչության 99 տոկոսը հայեր են: Այդ բնակչության կեսն այսօր տեղահանված է, փախստական ու թափառող: Ինչպես 105 տարի առաջ, նա անցնում է դժոխքի մի պարունակից մյուսը: Թափառող ու կոտորածի դատապարտված հայի այս կերպարը հեռատես ավստրիացի հրեա գրող Ֆրանց Վերֆելի թեման էր: Նրա «Մուսա լեռան 40 օրը» կանխագուշական վեպում, որ լույս տեսավ 1933 թվականինՙ Հիտլերի իշխանության գալու տարում: Վերֆելը Հայոց ցեղասպանության միջով թափանցիկորեն պատգամախոսում է, թե ինչ է սպասվում հրեաներին: Վեպը նկարագրում է մի բուռ գյուղացիների պատմությունը, որոնք աքսորից խուսափելու համար փախչում ու հասնում են Մուսա լեռանը. այդ Մովսիսական լեռինՙ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում: Օսմանյան կայսրությունը քանդվում էր: Փլուզման այդ ճանապարհին եւ քարոզչության գարշահոտության մեջ վարչակարգը հորինում էր ներքին թշնամու հեքիաթը: Նա մի ամբողջ ժողովրդի ոչնչացում էր ծրագրում: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր. մեկուկես միլիոն զոհ: Գնդակահարված, կախված, դանակահարված կամ ծարավից ու սովից հոգեվարքի մեջ ընկած անապատում, դեպի ուր նրանց ստիպում էին քայլել: «Ֆրանց Վերֆելն ինչպե՞ս էր Հոլոքոստից առաջ տեղյակ եղել Հոլոքոստի մեխանիզմներին ու բառապաշարին»,- հարցրել է Էլի Վիզելը ՙ կարդալով վեպը Օսվենցիմից վերադառնալուց հետո: Այդ հրաշալի վեպի 900 էջերում, ահա, վերագտնում ենք բոլորից լքված մի ժողովրդի սոսկալի մենակությունըՙ չնայած հայերի ավանդական պաշտպանների պաշտոնական բողոքներին:

Արդյո՞ք այսօր նույն պատկերը չէ: 1915 թվականի սեպտեմբերին, սակայն, ֆրանսիական նավատորմը վերջապես հայտնվում է Մուսա լեռան ստորոտին եւ տարհանում փրկվածներին: Այդ փրկության պատկերներն առկա են: Համացանցում դրանք դիտելիս մտածում ես ներկայիս եվրոպական երկրների երեսպաշտության մասին, նրանց, որոնք չեն համարձակվում խոսել քրիստոնյաների պաշտպանության մասին. Լեռնային Ղարաբաղում կոտորված հայեր, ինչպես երեկ Եգիպտոսի ղպտիներն էին, Մոսուլի «նազարեթականները», Իրաքի եւ այլ տարածքների բնակչությունըՙ դատապարտված ջիհադիստների դաշույնին: Էրդողանի հավաքագրած նույն այդ մորթողները ծառայության անցան Կովկասում: Ֆրանց Վերֆելի եւ Մուսա լեռան հերոսներից մեկը սպանվում է թուրքական գնդակիցՙ խաչը սրտին սեղմած: Ուրեմն ի՞նչ. 2021 թվականին ե՞ւս մի խաչ հայերի վրա: Նրանց վերսկսված տանջանքը կանխագուշակում է այն, ինչ սպասվում է մեզ, ինչպես Վերֆելն էր կանխատեսում իր ժամանակաշրջանի համարՙ 1933-ին, եթե Էրդողանի նկատմամբ շարունակվեն կիսա-կշտամբանքները, լիակատար թուլամորթությունը եւ վտանգի իրական գիտակցության բացակայությունըՙ չնայած կուտակվող ապացույցներին: Եվ, ի վերջո, բռնապետը զնդանել է բոլոր այն լրագրողներին, որոնց կասկածում են ամենափոքր քննադատության մեջ: Այնուամենայնիվ, մեդիայի ասպարեզում դեռ գտնվում են օգտակար ապուշներ, որոնք ներում են նրա հանդգնությունը: Այս ռազմատենչը Միջերկրական ծովում բախման մեջ է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ եւ բազմիցս սպառնալիքներ ու վիրավորանքներ է նետել մեկ այլ անդամ երկրիՙ Ֆրանսիայի նախագահի հասցեին: Էմանուել Մակրոնին ուղղած նրա անարգանքներն ուղղակիորեն բխում են իսլամիստ քարոզչի բառապաշարից: Եվ այսուհանդերձ Էրդողանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այս մահմեդական եղբայրը Սուրբ Սոֆիայի տաճարից խլեց թանգարանի կարգավիճակը, որ 1934 թվականին տվել էր Աթաթյուրքըՙ խաղաղեցնելու համար հաշտության մեջ ապրող ազգ հիմնող երկու քրիստոնյա եւ մահմեդական հոգիները… Առաջին աղոթքը վանկարկեց բռնակալն իր շքախմբի հետՙ շրջապատված մեր քրիստոնյա նախնյաց կերտած խճանկարներով, որոնք, սակայն, հոգացել էին ծածկելՙ չվիրավորելու համար հավատացյալների նուրբ զգացմունքը: Մեկ այլ եկեղեցի իր հերթին վերածվեց մզկիթի, եւ շենքերի հետագա վերափոխման ամբողջական օրակարգը քննարկվում է Անկարայի Սպիտակ պալատումՙ Էրդողանի նեոստալինյան նստավայրում: Այս վտանգավոր «Իսլամՙ բոլորի համար»-ը նույնպես ազդարարում էր նրա միջամտությունը Կովկասի կյանքին: Մինչդեռ ոչ մեկս ոչինչ չնկատեցինք: Մենք բավարարվեցինք խոստովանելով մեր անօգուտ ափսոսանքըՙ չհամարձակվելով կոչել իր անունով ու պատմությամբ այն գաղափարախոսությունը, որը ոգեշնչում է քրդերին ոչնչացնողին, հայերին եղեռնագործողին, ցեղասպանությունը ժխտողին, ջիհադիստների կնքահորն ու ֆինանսավորողին: Ժողովրդավարական մեր երկրների համար իրական ներքին վտանգ հանդիսացող Էրդողաննՙ իր հզոր լոբբինգի հետ միասին, դարձել է իսլամաֆաշիզմի պլացդարմը:

https://global-watch-analysis.com
Նախորդ գրառումը

ԸՆԴԴԻՄԱԽՕՍՆԵՐԸ, ԲԱՐԵԽՕՍՆԵՐԸ ԵՎ ՇԱՏԱԽՕՍՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական