Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ստեղծագործական երեկո` նվիրված հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի 75 -ամյակին: Տոնական համերգին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փայտա-փողային կվինտետը, « Նաիրյան »վոկալ անսամբլը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մագդա Մկրտչյանը , Ալինա Փահլեւանյանը , ինչպես նաեւ միջազգային փառատոների եւ մրցույթների դափնեկիրներՙ թավջութակահար Արամ Թալալյանը , շեփորահար Դանիել Մելքոնյանը , ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը , ջութակահար Անի Խաչունցը , բարիտոն Արտակ Ստեփանյանը , դաշնակահարներ Լիլիթ Արտեմյանը , Լեւոն Ջավադյանը , Անահիտ Դիլբարյանը եւ Լիլիթ Զաքարյանը : Կատարվեցին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները, ներկայացվեցին նաեւ նոր ստեղծագործություններ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը , Հայաստանի հայկական երաժշտական համաժողովի նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը : Երեկոյին ներկա էին մշակույթի, արվեստի, գիտության հայտնի գործիչներ, հոգեւորականներ, հասարակության ներկայացուցիչներ:

Կոնստանտին Պետրոսյանի հեղինակային համերգը, անկասկած, նշանակալի իրադարձություն է դարձել Հայաստանի երաժշտական կյանքում: Կոմպոզիտորների միությունը հրատարակել է հատուկ հանդես նվիրված կոմպոզիտորին: Հիշեցնենք, որ Կոնստանտին Պետրոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում ու աշխատում է ԱՄՆ -ում, մեծ աշխատանք կատարելով ի նպաստ հայ արվեստի զարգացմանը եւ տարածմանը: Նա ակտիվորեն մասնակցում եւ օգնում է Կոմպոզիտորների միության եւ Հայաստանի երաժշտական ասամբլեայի նախագծերին: Նա Բոստոնում գործող «Երեւան» հայտնի երգչախմբի եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է, ելույթներ է ունեցել ՄԱԿ -ում, Կարնեգի Հոլում, Լինքոլն կենտրոնի համերգներում: 80-ականների կեսերին նա մեծ համբավ ձեռք բերեց որպես գործիքային, վոկալ եւ կամերային ստեղծագործությունների հեղինակ:

Կոնստանտին Պետրոսյանը հեղինակն է աշխարհում միակ Կոնցերտի ձայնի եւ ջազ նվագախմբի համար: Նա նաեւ բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում ՙ սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային, վոկալ, որոնցից շատերը հրատարակվել ու կատարվել են աշխարհի տարբեր երկրներում:

Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար Կ. Պետրոսյանը պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ եւ Մեսրոպ» շքանշանով, Կոմիտասի անվան մրցանակով: Նա նաեւ ճանաչվել է Ռոդ Այլենդ նահանգի տարվա մարդը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը տպագրել է կոմպոզիտորի կյանքի եւ ստեղծագործության մասին մենագրություն:

Մեզ հետ զրույցում Կոնստանտին Պետրոսյանն ընդգծեց, որ առանձնահատուկ պատիվ ու պատասխանատվություն է իր երաժշտությունը, հատկապես նոր ստեղծագործությունների պրեմիերաները ներկայացնել Հայաստանում: Կոմպոզիտորը ունի ստեղծագործական մեծ ծրագրեր: Մաղթում ենք նրան քաջառողջություն եւ նորանոր նվաճումներ:

ՌՈՒԲԵՆ ՓԱՇԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՏԱՎՆԵՐՙ ԻՆՉՊԵՍ ԷՔՍՊՐՈՄՏ ԳՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՇԱՔԵ ՄԱԿԱՐՅԱՆ. ՕՊԵՐԱ, ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՎ ԻԿԵԲԱՆԱՙ ԻՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՔԵ ՄԱԿԱՐՅԱՆ. ՕՊԵՐԱ, ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՎ ԻԿԵԲԱՆԱՙ ԻՐԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական