Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՌՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԼԱՎ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ ԷՐ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՍԻԲԸ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Դաշնակցական երիտասարդներին իշխանական պատգամավորներն ու նրանց օգնականները ծեծել են: Թեեւ այժմ ծեծկռտուքի անմիջական մասնակիցները միաբերան պնդում են, թե կռվի ժամանակ փլավ չեն բաժանում, բայց պարզից էլ պարզ է, որ երեք հոգով երեսունի դեմ ձեռնամարտի բռնվելն ու հավասարը հավասարին կռվելը նույնն է, թե առյուծի հետ անձեւրանոցով կենաց-մահու կռիվ անես: Միջադեպից հետո դաշնակցական երիտասարդները, տղայական ամբիցիաներին կուլ գնալով, ոտնատակ են տալիս հարցի իրավական ու քաղաքական կողմը` միաբերան պնդելով, թե վնասվածքներ չեն ստացել, հիվանդանոց էլ չեն գնացել:«Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, «Ազգ»-ի հետ զրույցում պնդեցին` հիվանդանոց տեղափոխվող էլ, վնասվածք ստացող էլ եղել է, պարզապես նրանց էլ հասկանալ կարելի է, երիտասարդներ են, չեն ցանկանում տուժողի դիրքերից հանդես գալ: Մեր դիտարկմանը, թե այդպես հարցի քաղաքական-իրավական կողմն է տուժում, եւ ստացվում է, թե «խփել են, խփել ենք, լավ ենք արել», ընդդիմադիր պատգամավորներից մեկն այսպես արձագանքեց. «Խմբակցությունը քաղաքական գնահատական է տվել, ծանո՞թ չեք, էլ ի՞նչ անեինք»:Իհարկե, ցավալի է, որ ընդդիմադիրները քաղաքական գնահատականը սոսկ հայտարարության ձեւով են պատկերացնում: Բոյկոտի հազար ու մի ձեւերի, քաղաքական ակցիաների ու պիկետների մասին ես չէ, որ պետք է նրանց հուշեմ: Անկեղծ ասած` տհաճ միջադեպից հետո ինքս դեպքերի զարգացման փոքր-ինչ այլ սցենար էի պատկերացնում: Մտածում էի` հայաստանաբնակ բոլոր դաշնակցականները մի քանի ժամվա ընթացքում կհավաքվեն խորհրդարանի դարպասների մոտ, կշրջափակեն Ազգային ժողովի շենքն ու ծեծկռտուքի մասնակից պատգամավորների մանդատ վայր դնելը կպահանջեն: Էլ չասածՙ պատգամավորների մասին, որոնց ելույթներն այնքան ժամանակ ծեծկռտուքի թեմային կվերաբերեին, քանի դեռ իշխանականները մանդատները վայր չէին դնի: Նկարագրված գործողությունների փոխարեն ՀՅԴ-ականները նախընտրեցին մի քանի հոգով հավաքվել ԱԺ մուտքի մոտ ու մատ թափ տալ ՔՊ-ականների վրա, թե մինչեւ Նոր տարի ժամանակ ձեզ` դրեք մանդատները: Գիտեք, սա անգամ ծիծաղելի չէ, սա պարզապես մանր ժուլիկություն է, ծաղրՙ սեփական կուսակցության նկատմամբ: Սա վկայումն է այն բանի, որ կուսակցական թասիբը վաղուց է երկրորդվել խորհրդարանում տաքուկ կաբինետ ունենալուն: Ի՞նչ արեցին ՀՅԴ-ականները, երբ Փաշինյանի ջատագովները Ազատության հրապարակում հարձակվեցին Հրանտ Մարգարյանի վրա, դարձյալ` ոչինչ: Նույն էլ այժմ է` հարձակվում են, ծեծում են իրենց համախոհներին, բայց մի մարդու պես անհանդուրժողականության պիկետներ նախաձեռնելու փոխարեն «հողատու, կապիտուլյանտ» անդուլ, ոչինչ տվող քննադատութամբ խորհրդարանական ամբիոնն են մաշեցնում:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵ՞ՆՆ Է, ՈՐ ՊԻՏԻ ՎԻՐԱՎՈՐԻ ՁԵԶ

Հաջորդ գրառումը

ՔԱՐԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՐԱՍՏԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական