Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՐԱՍՏԱՆ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Քարը առանձին կտորների տեսքով կարծրՙ անկռելի ու ջրում չլուծվող լեռնային ապար է, իսկ Հայաստանըՙ լեռների, քարափների, ժայռերի ու ձորերի մի զանգված, որը կարող էր նաեւ կոչվել Քարաստան, հայն էլՙ քարից հաց քամող մարդ:

Եվ այդ քարակոփ հայը վիթխարի ՔԱՐ (*kar) բառը մի կերպ «Հնդեվրոպայից» բերել, հասցրել է Հայաստան, այն դարձնելով բնիկ հայկական բառ, ու դրանով այնքան դարձվածքներ հորինել, որ կարելի է «քարը քարի վրա դնելով»ՙ մի ամբողջ բառարան կազմել, կամ էլՙ տուն:

Քարաստանում ապրող հայը, անելանելի վիճակում հայտնվելիս, ինքնախարազանման համար դես ու դեն է նայում, թե «ո՞ր քարը գլխին տա»: Այն դեպքում, երբ իրանցին, հողառատ երկրում ապրելու պատճառով, ասում էՙ «ո՞ր հողը գլխիս լցնեմ» (che khaki be saram berizam?)

Մեր երեխաներն էլ, մինչեւ համակարգչային խաղերին անցնելը, գերադասել են ՔԱՐԿՏԻԿ խաղալ, այլ ոչ թե ուրիշների նմանՙ չլիկ-դասթա, որը կարծես, պարսկական հետք ունի: (pil-daste):

Հայերը նույնիսկ հայկական բնաշխարհում ապրող կենդանիներին են ՔԱՐ «մականունով» կոչել, ու քարքարոտ լեռների վրա ցատկոտող կամակոր կենդանուն ՔԱՐայծ անվանել, ու հուշել ուրիշներին, որ այդ կենդանին մեր բնաշխարհի ծնունդն է, որի համար էլ հարեւան իրանցիները պարսկերենով այդ կենդանում ՀԱՅԿԱԿԱՆ ՂՈՉ (ghuch-e armani) են անվանում: ՔԱՐադոդոշն էլ «քար» մականունը կրող մեկ այլ կենդանի է, որ հարմամավետ տեղավորվել է մեր բնաշխարհում:

Մեր քիմքի համար անախորժելի ուտելիքը, որը ծամելու միջոցով մի կերպ կարելի է կլանել, բնորոշում ենք ՔԱՐԻՑ ՓԱՓՈՒԿ ձեւակերպումով: (Բայ, քանի որ արտահայտությունը ուտելու հետ է կապված, եւ համապատասխանում է թուրքերեն ta tan yumu ak դարձվածքին, այն թուրքական դարձվածք կարող է լինել):

Երեւույթները գնահատելու համար հայերը դիմում են ՓՈՐՁԱՔԱՐԻՆ եւ ուրիշների նման ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ չեն օգտագործում, եւ մշտապես իր արժանի տեղը գտնող մարդու որակական հատկանիշները գնահատելու համար օգտագործում են «տաշած քար» արտահայտությունը:

Մտավոր կարողությունների դեֆիցիտ ունեցող հայն էլ քառասուն իմաստունների հախից գալու համար, քար է գցում հորի մեջ: Սակայն միշտ չէ, որ քարը հորի մեջ է հայտնվում: Երբեմն էլ հայերս «խոսակցի կտուրն ենք քար գցում», որ ակնարկաբար ինչ-որ բան հասկացնել տանք:

Այո, հայի համար գոյություն ունի «քարեր հավաքելու եւ քարեր նետելու» ժամանակ: Չեք կարծո՞ւմ, որ այսօր հավաքած քարերը նետելու ճիշտ ժամանակն է:

Նախորդ գրառումը

ԿՌՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԼԱՎ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ ԷՐ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՍԻԲԸ

Հաջորդ գրառումը

«ՈՍԿՈՒՑ ԷԼ ԹԱՆԿ» ԿԱՐՏՈՖԻԼԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

«ՈՍԿՈՒՑ ԷԼ ԹԱՆԿ» ԿԱՐՏՈՖԻԼԸ

Լրահոս

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026

Բրունո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների...

Արցախը հանձնող անձից, քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ. Արսեն Ջուլֆալակյան

08/07/2026

Ասել եմ բազմիցս. Արցախը հանձնող անձից, քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ... Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում...

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։ Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար....

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական