Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԵ՞ՆՆ Է, ՈՐ ՊԻՏԻ ՎԻՐԱՎՈՐԻ ՁԵԶ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իլհամ Ալիեւն Ադրբեջանից սպառնալից հարցնում է Հայաստանին. «Ասեք տեսնեմ ե՞րբ եք բացելու Զանգեզուրի միջանցքը»: Նոր պատերազմի սպառնալիքը չոքել է մեր դռանը, առաջնագծի ամրացումը մոռացված թեմա է, հայկական բանակից միայն անունն է մնացել, թշնամին մտել է Սյունիք ու դուրս չի գալիս, ամեն օր զինվոր կամ խաղաղ բնակիչ է սպանվում, ու հանկարծ ասպարեզ է նետվում տեսագրություն, որտեղ գլխավոր դերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է:

Նա իր համոզմունքն է հայտնում, թե գերիներն իր համար չկան, նրանց պատճառով չպետք է Սյունիքը կորցնենք, կան սպաներ ու զինվորներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել եւ հայտնվել են գերության մեջ, ՀՀ սահմանները պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել:

Ալեն Սիմոնյանի դատողություններից գերիների հարազատները վրդովվել են ու դուրս եկել փողոցՙ բողոքի: Կառավարության հարակից փողոցները փակելով, նաեւ ԱԺ-ի մոտ հավաքվելովՙ նրանք պահանջում են Ալեն Սիմոնյանի հրաժարականը, պահանջում են, որ նա ներողություն խնդրի, որ իր ասածների համար պատասխան տա:

Երկու շաբաթ առաջ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե դեռ պետք է քննվի, թե մեր զինվորներն ինչ հանգամանքներում են գերի հանձնվել, բայց նրա այդ խոսքը գերիների հարազատների վրդովմունքը չհարուցեց, ոչ մի ծնող չպահանջեց, որպեսզի քննվեն, թե ինչո՞ւ են իրենց որդիներն առանց զենքի, առանց փամփուշտի կանգնել մինչեւ ատամները զինված ադրբեջանցիների դեմ, ինչո՞ւ է Հայաստանից զորք տարվել, որպեսզի Արցախի Դիզափայտի, Խծաբերդի, Հին թաղերի համար կռիվներ մղվեն այն դեպքում, երբ բանավոր պայամանավորվածությամբ այդ տարածքներն արդեն իսկ հանձնված են եղել Ադրբեջանին: Դիզափայտը, Խծաբերդը, Հին թաղերը պաշտպանելիս մենք դեկտեմբերին հարյուրից ավելի զոհ ենք տվել, իսկ 62 հոգի գերի է ընկել: Այս հանցանքի հանգամանքները ե՞րբ պետք է պարզվեն, հանձնված տարածքները պաշտպանելու եւ սպանվելու հրամանն ո՞վ է տվել:

Մեկ տարի է անցել, ոչ մի ծնող պատասխան չի պահանջել ու բողոքի ցույց չի արելՙ ինչո՞ւ են պատերազմից քսան օր հետո իրենց որդիներին տարել Արցախ ու սպանել: Գերիների հարազատներն էլ չեն բողոքել, թե ինչո՞ւ են իրենց որդիներին տարել հանձնված տարածքները պաշտպանելու, ինչի պատճառով էլ նրանք գերեվարվել են: Նրանք դիմադրություն ցույց տվել են, թե՞ ոչ, այլ հարց է, բայց ինչո՞ւ են տարվել հանձնված տարածքներ, ոչ ոք չի հարցնում:

Ինչպե՞ս են ադրբեջանցիները ներխուժել Սյունիք ու Սյունիքից գերեվարել մեր տղաներին. թուրքը մտել է Հայաստանի սուվերեն տարածք, իսկ երկրի ռազմաքաղաքական ղեկավարներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ բոլորը պետք է առնվազն ճաղերի հետեւում լինեին, բայց արի ու տեսՙ մեղավրներին փնտրում են շարքային զինվորների ու սպաների մեջ:

Բանակն ու հայ զինվորին արժեզրկելուց, ողնաշարը ջարդելուց հետո 200.000 դոլարանոց նոր ավտոմեքանայով պտտվող Ալեն Սիմոնյանը հանդգնում է գերեվարված հայ զինվորին սեւացնել ու կասկածի տակ դնել նրա հայրենասիրությունը:

Բայց մինչեւ Ալենը չխոսեց ու չվիրավորեց, գերեվարվածների հարազատները դուրս չեկան բողոքի:

Այսինքնՙ նրանք շատ ավելի մե՞ծ կարծիք ունեին Ալեն Սիմոնյանի մասին, մինչեւ հիմա կարծում էին, թե Ալենը հայ զինվորին գնահատում ու արժեւորո՞ւմ է, կամ մինչեւ հիմա կարծում էին, թե Նիկոլն ու նրա թիմից թեկուզ մեկ հոգի Ալենից տարբե՞ր տրամաբանություն ու դատողություն ունի:

Հազարավոր զոհեր, 300 անհետ կորած, կորսված Արցախ, կորսվողՀայաստան, ոչնչացված բանակ, ոչնչացվող պետականություն. այս փաստերից ոչ մեկը մարդկանց փողոց չհանեց եւ իշխանական ոչ մի ներկայացուցչի հրաժարականը չպահանջեց: Ալե՞նը պիտի խոսեր, որ բողոքի ցույցեր լինեին:

Սա այն է, ինչն անվանում են վերջաբան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Է ՍԻՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿՌՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԼԱՎ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ ԷՐ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՍԻԲԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԿՌՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԼԱՎ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ ԷՐ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՍԻԲԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական