Ֆրանսիացի լրագրողները հպանցիկ, հայ լրագրողներըՙ սոսկ փաստն արձանագրելով իրազեկում են, թե 2022- ի գարնանը Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին մասնակից երկրորդՙ Հանրապետականի թեկնածունՙ Վալերի Պեկրեսսն օտարերկրյա առաջին այցով Հայաստանում է: Սրան նախորդել էր դեկտեմբերի 11-14-ին Հայաստան ժամանած ծայրահեղ աջ ուժերի թեկնածու, գրող եւ մեկնաբան Էրիկ Զեմուրի այցը: Պեկրեսսը Հայաստանում եւ Արցախում հանդիպել է երկրի ղեկավարներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, Եռաբլուրում, որ…ինչպես գերմանալեզու «Դի թագեսփոստի» լրատվությունն է փոխանցումՙ «ցույց տա Կովկասի եւ Արեւելքի քրիստոնյաներին իր սատարումը»: Երկու թեկնածուներն էլ նպատակ ունեն կաթոլիկների եւ հայ 400 000 ընտրողների քվեն շահել»: Ավանդույթ կաՙ ֆրանսիացի կաթոլիկների համար խիստ կարեւոր է Արեւելքի քրիստոնյաների պաշտպանությունը, նկատել է տալիս «Դի թագեսփոստը»: