Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայհոյանք եւ հանդիմանանք

Սովորաբար մարդիկ այն ժամանակ են հայհոյում, երբ, անզորությունից ելնելով, ստիպված են դիմելու լեզվի օգնությանը: Հենց այդ պատճառով էլ անզոր մարդիկ իրենց ասելիքն արտահայտելու համար հենարան են փնտրում սոցցանցերում եւ տարբեր հարթակներում:

 Մի քիչ հայհոյանքի արմատների մասին.

Ենթադրում եմ, առաջին հայհոյանքը հնչել է այն ժամանակ, երբ նեանդերթալյան որսորդը, իր հետապնդած որսին չհասնելու պատճառով, մոտավորապես դունչը խաղողին չհասած աղվեսի նման, քթի տակ մռթմռթացել է: Հետագայում եւ աստիճանաբար այդ մռթմռթոցներն այլափոխվել ու դարձել են կիսահոդաբաշխ բառեր, որոնց էլ մեր պապերը հայհոյանք են անվանել: Շտապում եմ բոլորիդ հանգստացնել, որ «ՀԱՅհոյանք» բառը ՀԱՅ էթնոսի կազմավորան որեւէ փուլի հետ կապ չունի, եւ «աղաղակ», «բառաչ», «ճռռոց» եւ … բառերի նման ստեղծվել է բնաձայնությամբ: Վկան՝ մեզ հետ բազում ընդհանրություններ ունեցող հարեւան իրանցիներն են, որոնք մեզանից անկախ, հուսալքումից առաջացած կիսահոդաբաշխ մռթմռթոցները ձեւակերպել են ՀԱՅԱՀՈՒՅ (hayahuy) տեսքով, որը պարզապես աղմուկ է նշանակում:

Նույնը չի կարելի ասել հայհոյանքի հոմանիշ «քֆուր» բառի արմատների մասին, որը թեեւ ծագումնաբանորեն արաբերեն kufr (քուֆր) արմատից է, սակայն մեր լեզվի մեջ հայտնվել է հայհոյանքների ինստիտուտը կատարելության աստիճանի հասցրած թուրք էթնոսի միջնորդությամբ:

Թուրքերենի հայհոյաբանական բառապաշարի հարստության մասին է վկայում այդ լեզվի մեջ խոր արմատներ ունեցող 6 տառից բաղկացած ու «ս» հնչյունով սկսվող հայտնի հայհոյանքը, որը մեր քաղաքական բառապաշարում օգտագործվում է նաեւ «հեռացիր» կամ «չքվիր» իմաստով:

Հայհոյել իմաստով նշված արաբերեն արմատից առաջացել է հայերեն «քֆրտել» բայը, իսկ «քֆրել» բայից դրափոխված տեսքով՝ «քրֆել»:

Ի դեպ, հայերենում կա նաեւ «քֆուր դնել» արտահայտությունը, որը միանգամայն հայկական երեւույթ է: Դրա պարզ օրինակներից է երեխաների բառապաշարում գոյություն ունեցող ՄՄԶ-ՊՊԶ արտահայտությունը, որը «հորից մորից զրկվի, պատի տակին չորանա» հապավման հնչյունափոխված ձեւն է եւ կիրառվում է խաղի կանոնները չպահպանող՝ դաղալ մարդկանց վրա «քֆուր դնելու» նպատակով:

Ի դեպ, հայհոյանքների ինստիտուտի կատարելության աղյուսակում թուրքերը մի սանդղակով զիջում են ռուսներին, որոնց բառապաշարի համուհոտը կազմում է հենց հայհոյանքը: Ցույց տվեք մի ռուսի, որ իր պատմողական, հարցական կամ հրամայական եղանակով կազմված նախադասությունները չարտասանի ռուսերեն ՎՈՑ բառի մեջբերումով:

Բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում նվաստս կարողացել եմ հայերեն հայհոյանքները դասակարգել հետեւյալ հինգ խմբերի մեջ.

1. Սեռական բնույթի հայհոյանքներ: Չեմ ցանկանում այդ կարգի հայերեն հայհոյանքների օրինակներ բերելով, ապականել մեր առանց այդ էլ ապականված էկոլոգիան: Միտքս ըմբռնելի դարձնելու համար, նշեմ միայն, որ դրա ռուսերեն համարժեքն է ՐցչՈՑՖրÿ ՎՈՑՏՎ բառակապակցությունը, Իսկ պարսկերեն համարժեքը՝ fohsh-e namusi  «նամուսին դիպչող հայհոյանքներ» ձեւակերպումը:

2. Քաղաքական բնույթի հայհոյանքներ: Զգուշավորությամբ եւ եթերային էթիկան պահպանելով, բերում եմ մի քանի օրինակ՝ վերբալ մարմնավաճառ, ժեխ, բոմժ, լափամանից օգտվող, պիցցայակեր, դինոզավր, առնետավազքի արվեստին տիրապետող քաղաքական գործիչ, քաղաքական դիակ եւ այլն:

3. Փաղաքշական հայհոյանքներ: Սովորաբար այդ կարգի հայհոյանքները հնչում են ծնողների շուրթերից, զավակներին հասցեատեր ունենալով հանդերձ, թիրախավորելով սեփական անձը: Օրինակ՝ շան տղա, շան աղջիկ:

4. Վարորդական հայհոյանքներ: Սովորաբար հնչում են ղեկին նստած վարորդների շուրթերից եւ թիրախավորում այլ ավտոմեքենաների ղեկին նստած մյուս վարորդներին: Նրանց բառապաշարում գերակշռում է մանր եղջերավորը:

5. Յոթ հարկանի հայհոյանքներ: Ներառում են վերը նշված բոլոր չորս խմբերի հայհոյանքները միասին վերցրած:

Ուզում եմ միտքս ավարտել փաղաքշանքի փոխարեն հանդիմանանք պարունակող հետեւյալ նախադասությամբ.

Դեռեւս 1788 թվականին, համացանցի ու սոցցանցերի բացակայության պայմաններում, հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի հրատարակած Հայաստանի Սահմանադրության նախագծում՝ Որոգայթ փառացում, 129-րդ հոդվածի համաձայն, արգելված էր հայհոյել որեւէ մեկին, անկախ նրա սոցիալական դիրքից ու կարգավիճակից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Թումանյանագիտության նոր աստիճանը. «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը»

Հաջորդ գրառումը

Anonymous-ը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Anonymous-ը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական