Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում է՝ որպես խաղաղարարի, իսկ քրիստոնյաների հետապնդումների մասին՝ լռում, գրում է CNA-ն եւ հղում տալով Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության (CSI) տվյալներին, հավելում՝ «նա չի հիշատակել ԼՂ-ից մոտ 150 000 քրիստոնյա հայերի վտարման, 10-նյակ հայ պատանդների բանտարկության մասին։ Ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Ալիեւին՝«չենք մոռացել, որ երբ 2022-ին ՌԴ էներգիան զենք դարձրեց, գազը փակեց, Ադրբեջանը մատակարարեց, բարելավելով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»։ Նա Երեւանում որեւէ բառ չի ասել Փաշինյանի հակառակորդների կալանավորման, ԼՂ-ից տեղահանված անձանց վերադարձի իրավունքի, պատանդների ճակատագրի մասին։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա











