Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

15-ամեայ Ակսել Բակունցի նորայայտ պատմուածքը

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ, Նիւ Ճըրզի, ԱՄՆ

Ակսել Բակունցի հրապարակագրական կեանքի սկիզբը անքակտելիօրէն կապուած է Շուշիի հետ: Ինչպէս յայտնի է, Յուլիս 1915ին, Գէորգեան ճեմարանի 16ամեայ սանը Արցախի մայրաքաղաքի սոցիալ-դեմոկրատ «Փայլակ» թերթին մէջ կը հրատարակէր Գորիսի քաղաքապետ Մատթէոս Տէր-Գրիգորեանի եւ գաւառական վարչութեան դէմ ուղղուած «Փոքրիկ ֆելիետոն» խորագրուած յօդուածը՝ «Թեզ գնացող» ստորագրութեամբ, որուն հետեւանքով, «ինձ բանտարկեցին, եղաւ «փոթորիկ», եւ ես բանտարկութեան 34-րդ օրը ազատուեցի, որպէսզի ուսուցիչ գնամ այն հեռու գիւղը՝ Լորը», պիտի գրէր ինքնակենսագրական ակնարկի մը մէջ, 1932ին:

Ճեմարանական ուսման ընթացքին (1910-1917), Բակունց սկսած էր մշակել իր գրական ձիրքերը եւ կատարել իր առաջին փորձերը: Դասընկերներէն մէկուն՝ Մեսրոպ Մառանջեանի վկայութեամբ, «նրա պատմութիւններն ինձ մեծ հաճոյք էին տալիս. գեղեցիկ էին, պատկերաւոր եւ կարճ: (. . .) Քանիցս նրան յորդորեցի, որ պատմութիւնները եւ ուրիշ բաներ գրի առնի եւ պահի, ցոյց տայ իր հայոց լեզուի ուսուցիչ Յարութիւն Պետրոսեանին, որը բանաստեղծ էր: Ցոյց տայ նաեւ Մանուկ Աբեղեանին: Լսեց ինձ եւ ցոյց տուեց մի 2-3 պատմութիւն: Յետոյ լսեցի, որ ուղարկել էր Պետրոսեանի յորդորով պատանեկան ամսագրին, որը հրատարակել էր չեմ յիշում «Աղբիւր-Տարազ»ն էր թէ՞ «Հասկերը». արժէ փնտռել»:

Արդարեւ, Գորիսի վերոյիշեալ դէպքին որպէս նախաբան, Բակունց աւելցուցած էր. «Ամառը ես «չարութիւն» էի արել, որ եւ կարելի էր հաշուել իմ գրական մկրտութիւնը, եթէ չհաշուենք «Յիմար մարդը» վերնագրով մի հէքեաթ, որ 1911 թուին տպեց «Աղբիւր» ամսագիրը»:

Կենսագիրները նոյնութեամբ որդեգրած են արձակագրի գրական գործունէութեան սկզբնաւորութեան այս պատկերը : Ռաֆայէլ Իշխանեան ճշդած է, որ Բակունց շփոթած էր «Աղբիւր»ի հրապարակման թուականը. «Աշակերտ» ստորագրութեամբ հէքեաթը լոյս տեսած է 1913ին եւ ո՛չ թէ 1911ին:

Այժմ կը պարզուի, որ ինքնակենսագրական յիշեալ տողերուն մէջ, Բակունց գործած էր յիշողութեան երկրորդ վրէպ մը: Արդարեւ, 1913ի «Յիմար մարդը»ի եւ 1915ի «Փոքրիկ ֆելիետոն»ի միջեւ, ապագայ գրագէտը հրատարակած է պատմուածք մը, որ կը թուի, թէ մինչեւ հիմա ուսումնասիրողներուն անյայտ մնացած է՝ ըստ մեր կատարած ստուգումին:

1910ական թուականներուն, արեւելահայ իրականութեան մէջ բազմացած էին սկսնակ գրողներու նուիրուած գրական պարբերականները: «Պատանի»ի կողքին, որուն անունը ընթերցողին քաջածանօթ է՝ 15ամեայ Եղիշէ Չարենցի առաջին բանաստեղծութիւններու առնչութեամբ, բազմաթիւ նուազ ծանօթ անուններ լոյս տեսած են տարբեր քաղաքներու մէջ՝ «Ասպարէզ», «Ծիլ», «Լուսադէմին», «Երիտասարդ», «Ճառագայթ» եւ «Նոր Ուղի»:

Ալեքսանդրապոլի «Նոր Ուղի» գրական ալմանախին ութը գիրքերը, Ա. Սիմէոնեանի խմբագրութեամբ, հրատարակուած են 1913-1916ին: Լոյս տեսած են բանաստեղծական եւ արձակ թէ՛ ինքնուրոյն եւ թէ՛ թարգմանական փորձեր, որոնց հեղինակները մեծաւ մասամբ գրական որեւէ հետք չեն ձգած հետագային: Բացառութիւն կը կազմեն զանազան թիւերու աշխատակցած Վրաստանի վաստակաւոր արտիստ Պահարէն (Հայկ Պետրոսեան, 1895-1968) եւ, անշուշտ, 1914ին մէկ անգամ երեւցած Ալեքսանդր Թեւոսեանը, որ առաջին անգամ ստորագրած է «Բակունց»:

Տասնհինգամեայ պատանին, ի տարբերութիւն նախորդ տարի լոյս ընծայած հէքեաթին, այստեղ դիմած է իրապաշտ պատմուածքին, որ թերեւս մաս կը կազմէր Մ. Մառանջեանի յիշած «մի 2-3 պատմութիւն»ներուն եւ գուցէ իրական դէպք մը ունեցած ըլլայ որպէս մեկնակէտ:

Ստորեւ կը հրատարակենք Ակսել Բակունցի պատմուածքը, արտատպելով «Նոր Ուղի»էն: Նոյնութեամբ պահպանած ենք ուղղագրական ու կէտադրական առանձնայատկութիւնները:

ԴԱՍԱՐԱՆՈՒՄ

Չորրորդ դասն էր:

Ուսուցիչը գրատախտակի մօտ կանգնած նոր դաս էր բացատրում: Յոգնած աշակերտներից մի քանիսը իրենց հայեացքն ուղղել էին դէպի դասարանը, որի վերայ կաւիճով գծւած էր մի եռանկիւնի: Մի քանիսն էլ մատիտով ինչ որ խծբծում էին սպիտակ թղթի վերայ: Ոմանք էլ դրել էին գլուխները ձեռքերին ու մտածում էին: Մերթ լսւում էր աշակերտի մի յոգնած բացականչութիւն, կամ երկար յորանջումն: Եւ այդ լուռ սենեակում ուսուցչի ձայնը լսւում էր շատ պարզ:

Պատուհանի մօտ նստել էր Հայկ Վռամեանը եւ շարունակ նայում էր դուրս: Արեւի շողը խաղում էր պատանու գանգուրների հետ: Արեգակը բաւականին բարձրացել եւ ամենուրեք հաճելի ջերմութիւն էր սփռել: Ջինջ օդը, թռչունների հազար ու մի դայլայլը, սաղարթախիտ ծառերի միջից լսւող բզեզների բզզոցը տալիս էին բնութեան մի դիւթիչ հմայք: Վռամեանը տարւել էր բնութեան չքնաղ երեւոյթներով եւ նրա հոգու մէջ ծնւում էին նորանոր յոյզեր: Նա յիշեց շատ դէպքեր իր կեանքից, յիշեց իր մանկութիւնը… յիշեց եւ նրան… Սիրտը բաբախեց ուժգին, եւ երջանկութեան մի նոր հոսանք անցաւ նրա երակների միջով: Նա երջանիկ էր, եւ կ՛ուզէր, որ բոլորն էլ երջանիկ լինէին: Ապա ծոցից հանեց կապոյտ ծրարով մի նամակ եւ երկար նայեց վերան: Նա շատ անգամ էր կարդացել այդ նամակը, բայց չէր յագենում: Թէեւ գրեթէ անգիր գիտէր բովանդակութիւնը, բայց ցանկանում էր նորից կարդալ: Նա համբուրեց եւ սկսեց կարդալ: Նամակը շատ համառօտ էր եւ գրւած գեղեցիկ ձեռագրով:

«… Սիրելի Հայկ! կարօտել եմ քեզ, շա՜տ եմ կարօտել. խնդրում եմ, եթէ սիրում ես ինձ, եկ մեզ մօտ, կ՛գա՞ս, քեզ հետ շատ բան ունեմ խօսելու: Կը նստենք մեր ծառի տակ, կ՛մտածենք, կ՛երգենք ու կը կարդանք… Քաղցր է ինձ յուսալ, որ դու անշուշտ կ՛շտապես գալ մեզ մօտ:

Քո՝ Մարիամ»:

Նա ժպտաց, նորից նայեց եւ համբուրեց այդ գեղեցիկ գրւածքը…

«Երեկոյեան ինչ էլ որ լինի կ՛գնամ, մտմտում էր Վռամեանը, սակայն ինչի՞ մասին պէտք է խօսեմ երբ գնամ… հա, նախ կը սկսեմ դպրոցից, ապա կամաց-կամաց հարցը կ՛փոխւի: Տեսնես նրա մայրը արդեօք տանն է, ա՜խ, այնքան լաւն է նա, իսկական մայրիկ: Ինչ լա՜ւ է, կը նստենք ծառի տակ ու ծրագիրներ կը կազմենք…

–  Վռամեա՛ն,- յանկարծ լսւեց ուսուցչի կոպիտ ձայնը,   կրկնիր վերջին խօսքս:

Վռամեանը յանկարծաբար սթափւեց, նայեց գրատախտակին, որի վերայ այլեւս սեւ տեղ չէր մնացել, մտիկ արեց ուսուցչին եւ մնաց գլխիկոր, այլայլւած:

–  Հապա՛, այդ ի՞նչ է ձեռքիդ… տուր տեսնեմ, –  ասաց ուսուցիչը, որն արդէն Վռամեանի մօտն էր կանգնած ու խլեց նամակը: Հայկը մոռացել էր ծածկել այն:

Թմրած աշակերտների զարմացած եւ հետաքրքրութեամբ լի հայեացքները դառնում էին մէկ դէպի Հայկը, մէկ դէպի ուսուցիչը:

– Նամակ որ կարդաս, իհարկէ չես լսի   ասաց ուսուցիչը կոպտութեամբ:

Աշակերտներից շատերը հեգնական հայեացքով նայում էին Հայկին:

– Այս ի՞նչ է, սիրահարւել էլ ե՞ս, մեր տղայ,   աւելացրեց ուսուցիչը հեգնօրէն եւ պատրաստւեց բարձրաձայն կարդալ նամակը:

Աշակերտներն ուղղւեցին, ոմանք էլ թողեցին իրենց խծբծանքները եւ լարւած ուշադրութեամբ սպասում էին:

«Սիրելի Հայկ… » սկսեց կարդալ ուսուցիչը…

Հայկի արիւնը գլուխը խփեց, սիրտը ուժգին բաբախեց, եւ բուռն յուզմունքից սառը քրտինքը պատեց նրան: Ջղաձգութեամբ կճրտեց ատամները: Նա փնչացնում էր գազանի պէս. երեսի գոյնը փոխւեց, նախ սփրթնեց, ապա կարմրեց եւ յետոյ նորից գունատւեց:

«… Կարօտել եմ քեզ, շատ եմ կարօտել… » շարունակեց ուսուցիչը դանդաղ:

Վռամեանը յուզմունքից դողդողում էր ամբողջ էութեամբ… Նա գիտէր, որ դրանից յետոյ միշտ կը ծաղրեն իրեն ու մատի փաթթան կը դարձնեն: Եւ երբ ուսուցիչը կարդաց հետեւեալ տողերը՝

«… Խնդրում եմ քեզ, եթէ սիրում ես ինձ… »

նա թռչելով տեղից յարձակւեց ուսուցչի վերայ, հրեց նրան եւ նամակը խլեց ձեռքից: Յետոյ մի կատաղի հայեացք ձգեց փոշոտւած ուսուցչի եւ իր ընկերների վերայ, որոնք պիշ-պիշ նայում էին, բայց չէին հաւատում իրենց աչքերին: Ապա Վռամեանը պինդ ծածկեց դուռն ու դուրս ծլկեց դասարանից:

Հետեւեալ օրը մանկավարժական ժողովը Վռամեանին ընդմիշտ հեռացրեց դպրոցից…

ԲԱԿՈՒՆՑ

Ս. Էջմիածին

Նախորդ գրառումը

Պատրիկ Մալաքյան. «Եթե առերեսվենք մեր խնդիրներին, կլուծե՛նք դրանք»

Հաջորդ գրառումը

Նորից Խորեն Աբրահամյանի լատվիացի որդու մասին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Նորից Խորեն Աբրահամյանի լատվիացի որդու մասին

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական