ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ հրաժարականի մասին հայտարարություն տարածած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, 2022 թվականի հունվարի 23-ին, ոչ աշխատանքային հանդիսացող կիրակի օրը, ստորագրել է հրամանագիր, որով Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․
«Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը ֆիզիկապես բացակայում է երկրից, բայց հրամանագրի տեքստի վրա դրված է նրա ստորագրությունը։ Հարց է առաջանում, թե ֆիզիկապես ինչ եղանակով է իրականացվել հրամանագրի ստորագրումը՝ հանրապետությունից բացակա եղած ժամանակ»։