Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահի հրաժարականը կարող է նշանակել 2 բան

24/01/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հանրությանը երեւի ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու նա հենց հիմա հրաժարական տվեց, քան՝ թե ինչու հրաժարական տվեց ընդհանրապես։ Որովհետեւ թե նրա, թե նրա ընտանիքի, թե նրա քաղաքական, կենցաղային ու գործակալական անցյալի մասին վաղուց են հնչել մտահոգություններ ու քննադատություններ, բայց Արմեն Սարգսյանը աներեսորեն այդ ամենը երկար ժամանակ հանդուրժում էր։ Ու հիմա հանկարծ որոշեց, որ պետք է հրաժարական տա։
Արմեն Սարգսյանը հարուստ մարդ է, եւ բիզնես կլասով Դուբայ ու Կատար թռնելը չպետք է համարել նրա համար խթան տարիներ շարունակ պաշտոնավարման համար։ Իսկ նրա աշխատանքի ընթացքում այլ բանով, քան բիզնես-թրիփներն են ու պաղպաղակը, ՀՀ նախագահը աչքի չի ընկել։ Եվ հիմա հանկարծ որոշեց, որ բիզնես կլասի համար պետք է վճարի իր գրպանից, ոչ թե ՀՀ բյուջեից։

Խորհրդանշական է, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականը հնչեցրեց Լոնդոնից։ Հիշենք, որ նա բազմաթիվ քրեական սկանդալների մեջ կարող էր հայտնվել Երեւանում՝ սկսած անհասկանալի անձնագրից մինչեւ կոռուպցիոն հանգամանքներ։

Արմեն Սարգսյանը խորհրդային տարիներին Անգլիա եւ արտաքին քաղաքականություն էր գործուղվել իր «կոմերիտական» իրականությունից ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նկատառումներով։ Նրա շարունակական մուտքն ու ելքը ՀՀ քաղաքականության մեջ բացառապես պետք է պայմանավորել ԳՌՈւ-ի ներգրավածության ինտենսիվության ամպլիտուդներով ու անհրաժեշտ կադրերի բացակայությամբ։
Արմեն Սարգսյանի հրաժարականը արդեն չի կարելի մեկնաբանել, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրան կոնսերվացնում են հետագա գործողությունների համար. նա տվեց ինչ կարող էր։ Նիկոլը Արմեն Սարգսյանին հնարավորինս փչացրեց, անհնարին դարձնելով նրա հետագա գործակալական գործունեությունը։

Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան. կամ Կրեմլն այնքան է վստահում Նիկոլին, որ այլեւս նրան վերահսկող պետք չէ, կամ Նիկոլը անվերադարձ որոշել է թռնել ռուսների տակից եւ որոշել է Արմեն Սարգսյանին փոխարինել գռզոյաէդմոնահովիկաղազարյանական կարգի ինչ-որ բանով:

Առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը։ Ոգեւորվելով Պուտինի սկսած ֆեյք «Սառը պատերազմի» անհեռանկարայնությամբ, ԱՄՆ ետթրամփական ակտիվությամբ մեր ռեգիոնում՝ ի դեմս Թուրքիայի սերժանտության, Նիկոլը փորձում է հնարավորինս ձերբազատվել Մոսկվայից եւ փորձում է իր համար ապահովել առավելագույն անձեռնմխելիությունը՝ նաեւ ազդեցության եւ գործողության մյուս ագենտներից ազատվելու գնով, եւ այդ պատճառով է պահանջել Արմեն Սարգսյանի հեռացումը։

Սա, թերեւս, սխալ հաշվարկ կարող է դուրս գալ եւ պրոթուրքական այս զեղումը՝ չնայած հզորագույն պահակախմբին, կարող է Նիկոլի համար թանկ արժենալ։

Էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետության մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապօրինություն մինչև վերջին վայրկյանը․ Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 825 382 մարդ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 825 382 մարդ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական