Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Մեծը և ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում

14/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի անդրադարձը մ․թ․ա․ I դարում մեր տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին։

38 մայիսի 6-ից 9-ը ընթացած Գինդարոս լեռան ճակատամարտը ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՐԵՑ Արևելքում գործող Պարթևական թագավորության դաշտային բանակին, որը առժամանակ ուղղակի դադարեց գոյություն ունենալ: Կշեռքի հաջողության նշանը, փաստորեն, զգալի կերպով թեքվեց դեպի Մարկոս Անտոնիոսի ու Հռոմեական հանրապետության կողմը, իսկ այս պարագայում հիմնավորված և ինչ-որ տեղ նաև տրամաբանական էր սպասել, որ ՏԻԳՐԱՆ II ՄԵԾԸ ԿՐԿԻՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ԿԴՆԻ ԻՐ ՓԱՅԼՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ:

Եվ այսպես, պարտության մատնելով Բակուրին, հռոմեական բանակի հրամանատար Պուբլիոս Բենտիդիոսը շարժվեց դեպի Հարավային Ասորիք՝ հյուսիսում, սակայն, իր տեղակալ Պուպեցիոս Սիլոնի գլխավորությամբ թողնելով զգալի ուժեր: «Հերովդեսը, անցնելով Հռոմ՝ Անտոնիոսի, Կեսարի և Սինկլիտոսի առաջ պատմում է իր հավատարմությունը հռոմեացիներին։ Դրանից հետո Անտոնիոսից Հրեաստանի թագավոր նշանակվելով՝ նա հռոմեական զորքերով իրեն օգնական է վերցնում Վենտիդիոս սպարապետին, որպեսզի Հայոց հետ պատերազմի և Անտիգոնոսին տապալի: Ասորիք հասնելով՝ նա փախուստի է մատնում Հայոց զորքերը։ Սիղոնին թողնելով, որ հայերին դիմադրի Եփրատի մոտ, իսկ Պակարոսին էլ սպանելով` Վենտիդիոս սպարապետն ինքը դառնում է Երուսաղեմ՝ Անտիգոնոսի դեմ: Հայերը, սակայն, նորից օգնություն ստանալով պարսիկներից, դիմում են Սիղոնի վրա և հալածում են նրան՝ շպրտելով Վենտիդիոսի մոտ ու անչափ արյունահեղություններ անելով» (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 19),- շարունակում է պատումը Պատմահայրը՝ մեզ փոխանցելով, դժբախտաբար, ԿՐԿԻՆ ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ, սակայն Տիգրան II Մեծի ռազմաքաղաքական գործունեության, ինչպես նաև Հայկական բանակի անցած փառահեղ ուղու դրվագներից ևս մեկը:

Եվ այսպես, մ.թ.ա. 38 թվականի մայիսի վերջին Զևգմայի ճակատամարտում Մեծ Հայքի (մոտ 90.000) և Հայոց Միջագետքի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը ծանր պարտության մատնեց Հռոմեական հանրապետության համալրված, հաջողությունը զարգացնել փորձող ու Պուպեցիոս Սիլոնի գլխավորությամբ առաջխաղացում իրականացրած բանակին (մոտ 70.000) (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 20; Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 49, գլուխ 20, 21)։ Այս ճակատամարտը խորհրդահայ պատմագիտության կողմից, սակայն, ինչպես և սպասելի էր, հայտարարվել է ոչ իրական, դե իսկ համաշխարհային պատմագիտությունն էլ ընդհանրապես չի ընդունում վերջինիս գոյությունը:

Արդյունքում, սակայն, համադրելով այս ճակատամարտը նախորդ իրադարձությունների հետ, հնարավորություն է ստացվում ՏԵՂԱԴՐԵԼ ԱՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ՇՂԹԱՅՈՒՄ, որտեղ վերջինս գտնում է իր ճշգրիտ տեղը: Այս կապակցությամբ մինչև առաջ անցնելը հերթական անգամ հիշենք, որ համաշխարհային պատմագիտությանը հիմնականում ԽՈՐԹ ԵՆ տարածաշրջանային մի շարք իրադարձությունների վերաբերյալ արժեքավոր տեղեկությունները հայտնող հայկական աղբյուրները, կամ էլ վերջիններս, կրկին չարաբաստիկ եվրոպակենտրոնության պատճառով, առնվազն խիստ թերագնահատվել են և չեն օգտագործվել իրադարձությունները լուսաբանելիս:

Կոնկրետ այս օրինակի վրա պարզորոշ երևում է, թե ինչպես Մովսես Խորենացուն անտեսելը բերել է իրադարձությունների ամբողջական պատկերի կորստին: Ասվածի կապակցությամբ հատկանշական է, որ Դիոն Կասսիոսը՝ հռոմեական կողմից հիմնական սկզբնաղբյուրը մ.թ.ա. 38 թվականի մայիսի 6-9-ի Գինդարոս լեռան ճակատամարտին անմիջապես հաջորդող իրադարձությունների վերաբերյալ, հռոմեական բանակի որևէ անհաջողության մասին չի հայտնում, սակայն վերջինիս երկում այնուհանդերձ առկա են որոշակի տողատակեր: Այսպես, Դիոն Կասսիոսը հայտնում է, որ, ՉՆԱՅԱԾ պարթևների դեմ ձեռք բերած մեծ հաջողությանը, Մարկոս Անտոնիոսն այնուհանդերձ չափազանց դժգոհ մնաց Պուբլիոս Բենտիդիոսից և վերջինս պաշտոնազրկվեց՝ դրանից հետո այլևս երբեք չզբաղեցնելով որևէ զինվորական պաշտոն:

Դիոն Կասսիոսը այս հանգամանքը բացատրում է Մարկոս Անտոնիոսի ռազմաքաղաքական խանդով, այն ենթատեքստով, որ վերջինս չէր ցանկանում Պուբլիոս Բենտիդիոսի փառքի հետագա մեծացումը, սակայն կարելի է ենթադրել, որ որոշակիորեն, իսկ գուցե նաև հիմնականում իր դերն է ունեցել հենց այն հանգամանքը, որ Պուբլիոս Բենտիդիոսի ենթակա Պուպեցիոս Սիլոնը, այսինքն` փաստացի՝ Պուբլիոս Բենտիդիոսը, ԾԱՆՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԿՐԵԼ Գինդարոս լեռան ճակատամարտին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում, ինչի հետևանքով Գինդարոս լեռան ճակատամարտում ձեռք բերված հաջողությունը մեծապես արժեզրկվել էր:

Արդյունքում կարելի է լիովին հիմնավորված գալ հետևության, որ մ.թ.ա. 38 թվականի մայիսի 6-9-ի Գինդարոս լեռան ճակատամարտում Պարթևական թագավորության բանակի կրած խոշոր պարտությունից հետո Մեծ Հայքի թագավորության բանակն իր հիմնական ուժերով ՄԻՋԱՄՏԵԼ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և, ինչ որ տեղ Զևգմայի գետանցման մոտակայքում ծանր պարտության մատնելով Հռոմեական հանրապետության բանակին ու փոխելով պատերազմի ընթացքը, ԿԱՅՈՒՆԱՑՐԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ:

Այսպիսով՝ կարծում եմ, որ ժամանակն է իր արժանի տեղում դնել Տիգրան II Մեծի գահակալության նաև ամենավերջին այս իրադարձությունը ևս, երբ Մեծ Հայքի թագավորությունը, ժամանակին իր մասնակցությունը բերելով զարգացող իրադարձություններին, կրկին վերականգնեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը Արևելքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը

Հաջորդ գրառումը

Կորոնավիրուսի 107 նոր դեպք, 34 առողջացած, 3 մահ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կորոնավիրուսի 107 նոր դեպք, 34 առողջացած, 3 մահ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական