Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

SpaceX-ի կրակային փորձերի, LG-ի` հեռախոս արտադրողների շուկայից դուրս գալու և շոշափելի վիրտուալ իրականության մասին. ՏՏ նորությունները` մեկ շարքով

30/08/2021
- Գիտություն և տեխնիկա, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

LG-ի գլանափաթեթ սմարթֆոնը

LG ընկերությունը հնարավոր է մոտ ժամանակները դուրս գա սմարթֆոն արտադրողների շուկայից։ Ցավոք սրտի, ընկերությունը չկարողացավ հեռախոսների արտադրության մասնաբաժնի գնորդ գտնել, որի պատճառով աշխատակիցներին կհեռացնեն կամ կտեղափոխեն ուրիշ բաժիններ։ LG հեռախոսների արտադրությունը արդեն 5 տարուց ավել միայն վնասներ է բերում։ Ընկերությունը շատ փորձեր կատարեց վերականգնելու բիզնեսը և աճեցնել շուկայում վաճառվող հեռախոսների քանակը, բայց մրցակցությունը մեծ է։ Բիզնեսի հնարավոր գնորդներից էին գերմանական Volkswagen AG-ը և վիետնամական Vingroup JSC-ին։ Քանի որ բանակցությունները ոչնչի չբերեցին, ընկերությունը որոշում կայացրեց փակել անեկամտաբեր բիզնեսը։ LG-ին չկա նույնիսկ սմարթֆոն արտադրող մեծ ընկերությունների տասնյակում։ 2020թ. ընկերությունը թողարկել է ընդհամենը 7,200,000 սմարթֆոն, մրցակիցներն այս նույն քանակը վաճառում են 2-3 շաբաթում, ընդ որում, LG-ի մոտ մնում է հայտարարված գլանափաթեթ սմարթֆոնը (LG Rollable), որը ներկայացրել էին դեռ CES 2020-ի ժամանակ։ Ինչ կլինի այս մոդելի հետ դեռ հայտնի չէ։ Այս սմարթֆոնը կարող է լինել վերջինը ընկերության համար։ Նոր սմարթֆոնը վերջերս ստացավ Bluetooth CIJ սերտիֆիկատ, ինչը վկայում է սարքավորման մոտ ժամանակներս թողարկման մասին։ Իհարկե վերջին խոսքը մնում է LG-ին, բայց այս դիտարկումը հույս է տալիս, որ դեռ հունվարին ներկայացված սմարթֆոն գլանափաթեթն այնուամենայնիվ դուրս կգա վաճառքի, չնայաց կազմակերպության դժվարություններին, կապված արտադրության հետ։ Համաձայն նախկին ինֆորմացիոն արտահոսքերի LG Rollable-ի արժեքը կլինի մոտ 2300 դոլար, այն կստանա էկրան 6,7 դույմից մինչև 7,4 դյույմ մեծանալու հնարավորությամբ։ Շատ շուտով պարզ կդառնա թե արդյոք LG Rollable-ը կդառնա ժպտացող լոգոյով կազմակերպության վերջին սմարթֆոնը։

Տեխնոլոգիա, որը թուլյ կտա դիպչել վիրտուալ իրականությանը

Գնալով վիրտուալ իրականությունըավելի մոտ է և շոշափելի։ ETH Zurich ինստիտուտի շվեցարիացի ինժիներների մի խումբ ներկայացրել է TEP ID տեխնոլոգիայի օգտագործման արդյունքները, որը թույլ է տալիս ավելի ընդլայնել վիրտուալ իրականության կիրառության ոլորտները, մեծացնելով օգտատերերի շարժումների ճշտությունը։ TEP ID-ին ներկայացնող փորձնական նախատիպը պատրաստված է թևնոցի տեսքով, որը հետևում է օգտատիրոջ մատների թրթռոցին և ձևափոխում է այն թվային ազդանշանների։ Դաստակի ոսկորներում թրթռոցի թվային ազդանշանների ուժեղացման և ղեկավարման համար օգտագործված են թևնոցում ներդրված 2 արագացուցիչներ(акселерометр)։ Տվյալների թարմացումն իրականացվում է նույն պահին արհեստական ինտելեկտի հաշվին, որը օգտագործում է մեքենայական ուսուցում։ Հայտնագործողների հավաստմամբ մեթոդի ճշտությունը զգալիորեն բարձր է մյուս նմանատիպ սարքավորումներից։ Բացի թևնոցից, ինժիներները նախատեսում են տեխնոլոգիան ներդնել ուրիշ կրվող սարքավորումներում, ինչը թույլ կտա իրագործել օգտատիրոջ համար առօրյա, տեքստի հավաքելը վիրտուալ իրականության մեջ, և կիրառել բազում սցենարներում` օգտագործելով երկու իրականություններն էլ։

SpaceX-ի StarShip 11-ի փորձերը

Star Ship sn 11-ի մյուս՝ մինչև 10 կմ, թռիչքին նախապատրաստվելու շրջանակներում SpaceX-ը իրականացրել է ստատիկ կրակային փորձարկումներ։ Raptor sn11 3 շարժիչները մի որոշ ժամանակով միացվել են ընկերության՝ Հարավային Տեխասի փորձարկման հրապարակում։ Ստատիկ կրակային փորձարկումները, որի ընթացքում ջարժիչները գործարկվում են, իսկ օդանավը մնում է ամրացրած ստարտային ստենդին, հանդիսանում են ստանդարտ նախնական փորձեր SpaceX-ի հրթիռների և այդ թվում նաև Star Ship-երի համար։ SN 11-ի առաջիկա թռիչքը կարող է լինել այս շաբաթ, ամենաշուտը մարտի 24-ին, եթե հիմնվենք տարածքում՝ ճանապարհների փակման, պլաններին։ Հրթիռի երկարությունը մոտ 50 մ է։ Այժմյան նախատիպերը շարժման մեջ են դրվում 3 ռեակտիվ շարժիչներով, իսկ վերջնական մոդելը կստանա այդպիսի 6 շարժիչ։ Օդանավը ինքնին բազմակի օգտագործման համակարգի մի փոքր մասն է, որը Star Ship-ից բացի ունի նաև վերադարձվվող 70 մետրանոց գերծանր առաջին աստիճան Super heavy-ին 30 raptor շարժիչներով։ Ընկերությունը հայտարարել է, որ Star Ship-ը կարող է 100-110 տ բեռ հասցնել մինչև շուրջերկրյա ցածր ուղեծիր։ Star Ship-ը NASA-i ընտրած՝ լուսին՝ Արտեմիդա ծրագրի շրջանակներում, անձնակազմ և բեռ հասցնելու, 3 թեկնածուներից մեկն է։ Օդանավը կարող է կիրառվել նաև որպես մարս՝ անձնակազմ և բեռ հասցնելու միջոց։ Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX-ը կձեռնարկի ուղեծրային փորձնական թռիչք 2021-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կարող է Աֆղանստանում պայքարել ահաբեկիչների դեմ՝ առանց այդ երկրում ուժեր պահպանելու

Հաջորդ գրառումը

Ռոման հեշտությամբ հաղթեց. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով

03/06/2026
Նորություններ

Հայաստանի և Թուրքիայի գործարարները ողջունել են երկու երկրների միջև առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը

02/06/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

02/06/2026
Հաջորդ գրառումը

Ռոման հեշտությամբ հաղթեց. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026

Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք քպ-ին։ Պատճառները գիտեք, չթվարկեմ: Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական