Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

  • Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք քպ-ին։

Պատճառները գիտեք, չթվարկեմ:

Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ 3 ուժերից մեկի օգտին.

1. Ռոբերտ Քոչարյան + Դաշնակցություն – Հայաստան դաշնիք (N17) – անվտանգություն, ահռելի փորձ, միջազգային կապեր, ձևավորված թիմ,

պատասխանատվություն…

2. Արման Թաթոյան – Միասնության թևեր (N6) – նոր, երիտասարդ քաղաքական ուժ, միջազգային փորձ, կրթություն…

3. Սամվել Կարապետյան – Ուժեղ Հայաստան (N3) – Տնտեսական մեծ հնարավորություններ, արդեն իսկ իրականացրած բազմաթիվ ծրագրեր, նոր մարդ

քաղաքականության մեջ…

Ձայն տալով վերոնշյալ ուժերից որևէ մեկին

  • հնարավոր կդարձնեք ազատումը հայտնի չարիքից, համազգային նվաստացումից
  • չեք փոշիացնի կարևոր ձայներ
  • ձայն չեք տա քպ-ի ստեղծած անլուրջ «սունկ» ուժերին

Եվ անպայման, պատրաստ լինենք հունիսի 8-ին տեր կանգնելու մեր ընտրությանը. պահն առավել քան ճակատագրական է:

Տարածելը խրախուսվում է։

Արսեն Ջուլֆալակյան, Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն,

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու