ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Կուրբան Բայրամի առիթով։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակվում է՝ ուղիղ առևտրի մեկնարկին միտված քայլերի միջոցով։
Հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Անկարան շարունակաբար ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ և աջակցում է այդ նպատակին միտված նախաձեռնություններին։








