Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռոման հեշտությամբ հաղթեց. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

footballam.com

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Սալերնիտանային»։ Հռոմեական թիմը հաղթեց 4։0 հաշվով։

48-րդ րոպեին Պելեգրինին բացել է խաղի հաշիվը։

4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի հաշվենկատ փոխանցումից հետո Վերետուն 2-րդ գնդակն է ուղարկել տանտերերի դարպասը։ Այնուհետև Աբրահամն է գոլի հեղինակ դարձել, ապա դուբլ  է ձևակերպել Պելեգրինին։

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 70-րդ րոպեին. մինչ այդ՝ 67-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դեղին քարտ է ստացել։

Այս հանդիպումից հետո Հենոն միանալու է Հայաստանի ազգային հավաքականին, որը սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելու է Հս. Մակեդոնիայի ընտրանուն։

«Ռոման» 2-րդ հաղթանակն է տանում, իսկ «Սալերնիտանան» նույնքան պարտություն է կրել։