Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Այլ կերպ ասած՝ այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն. Ռուբեն Մելիքյան

ՔՊ-ի ասածը շատ պարզ է – ասում են՝ մենք խոստանում ենք ձեռնպահ մնալ օրենք խախտելուց (ընդդիմադիրներին ծեծելուց, ընդդիմությանը օրենքով հասանելիք պաշտոններից զրկելուց), և դրա դիմաց դուք էլ պետք է ձեռնպահ մնաք ցանկացած ընդդիմության լեգիտիմ գործիքակազմում ներառված կոշտ խոսույթից ու մեզ հանձնեք խոսույթի որակը գնահատելու առանձնաշնորհը։

Այս առաջարկը շատ նման է ավազակային հարձակում իրականացնողի տված երկընտրանքին՝ ես քեզ չեմ սպանի, եթե խելոք հանձնես դրամապանակդ ու ոսկեղենդ։

Այլ կերպ ասած՝ այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն։

Ռուբեն Մեոլիքյան, իրավապաշտպան