Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տարածքում ուժեղացված հսկողություն է եղել. Փաշինյանը վարել է Քպ նիստը

Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։