Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյան

04/05/2026
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ մայիսի 4-ին Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ով Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

«Թուրքական պաշտոնական մեդիաները, ինչպես նաև որոշ ազդեցիկ զլմ-ներ Յըլմազի այցը ներկայացնում են որպես «այս մակարդակում առաջին այց»։ Այս ձևակերպումը թուրք գործչի այցին հաղորդում է որոշակի պատմականություն և մատուցվում որպես հայ-թուրքական երկխոսության շրջանակներում «կարևոր ու նոր շրջափուլ նախանշող քայլ»։

Սակայն ինչքանով է դա այդպես և ընդհանրապես ո՞վ է Ջևդեթ Յըլմազը», – գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա մանրամասնում է՝ Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը ստեղծվել է 2018 թ., երբ երկիրը վերջնական անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգից դեպի նախագահական համակարգ։ Հետևաբար զուտ փաստական տեսանկյունից Յըլմազի այցն իր տեսակի մեջ առաջինն է։ Սակայն նա ամենևին էլ 1991 թ. ի վեր Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան թուրք պաշտոնյան չէ։

Բավական է հիշել, որ 2013 թ. դեկտեմբերին Հայաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար, ազդեցիկ գործիչ Ահմեթ Դավութօղլուն, որը սրանից մեկ տարի անց զբաղեցրեց Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ դրանից ավելի վաղ՝ 2008 թ. սեպտեմբերին աշխատանքային այցով Երևանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Վերջինիս այցը իսկապես պատմական էր ոչ միայն ֆորմալ՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով, այլև Գյուլի՝ թուրքական քաղաքական դաշտում ունեցած իրական կշռով և այդ ժամանակ ընթացող հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալներով։

Ի տարբերություն Ա. Գյուլի կամ Ա. Դավութօղլուի՝ Յըլմազը համարվում է Էրդողանից լիարժեք կախյալ, առանց սեփական քաղաքական հետագծի և ինքնուրույն կշիռ չունեցող գործիչ։ Ուստի այս իմաստով Յըլմազի երևանյան այցը դժվար է գնահատել որպես պատմական կամ, առավել ևս, շրջադարձային իրադարձություն։

Ավելորդ չէ նկատել նաև, որ միայն վերջին տարվա ընթացքում Հայաստանը շատ ավելի բարձր մակարդակի ներկայացվածությամբ այցեր է ունեցել Թուրքիա (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը 2025 թ. հունիսին, իսկ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը 2026 թ. ապրիլին աշխատանքային այցով Ստամբուլում էին), ինչին ի պատասխան թուրքական կողմի այցը հնարավոր չէ դիտարկել որպես համահավասար։

Այս տեսանկյունից ավելորդ չէ հիշեցնել, որ վարչապետ Ն. Փաշինյանը անձամբ էր նախագահ Էրդողանին հրավիրել Երևան. «Առաջին անգամ աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում, և այցը շատ հաջող եմ համարում: Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք գագաթնաժողովին: Հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»։

Թե՛ Էրդողանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը մերժել են այդ հրավերը՝ այս առումով պահպանելով վերջին տասնամյակների օրինաչափությունը։

Յըլմազն ու հայկական օրակարգը

Բացի ընդհանուր խորհրդաժողովից, Երևանում այցի շրջանակներում նախատեսվում են Յըլմազի երկկողմ հանդիպումներն ու բանակցությունները Նորվեգիայի վարչապետի, Ռումինիայի նախագահի, Վրաստանի վարչապետի հետ։ Ըստ թուրքական մեդիաների՝ նաև սպասվում է երկկողմ հանդիպում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ։

Հանդիպման օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ բուն խորհրդաժողովի հայտարարված թեմաներից մեկը հաղորդակցություններն են (connectivity), իսկ ինքը Յըլմազը հաճախ է խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա բացառված չէ, որ թուրք գործչի օրակարգում կլինի նաև այդ հիմնախնդրի թուրքական տեսլականի բարձրաձայնումը։

Պետք է նշել, որ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազը այդ պաշտոնում 2023 թ. հունիսին նշանակվելուց ի վեր մշտապես հանդիսանում է Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունների համար հիմնական պատասխանատուներից մեկը, իսկ իր հռետորաբանությունը հիմնվում է երկու երկրների հարաբերությունների շրջանակում հաստատված պաշտոնական քարոզչական խոսույթների վրա։

Դրանցից գլխավորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որի վերաբերյալ իր անդրադարձերում Յըլմազը պարբերաբար հիշատակում է այդ նախագծի կապը «Թյուրքական աշխարհի» հետ։ Այսպես, Թուրքիայի խորհրդարանում 2024 թ. հոկտեմբերի 31-ին 2025 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» Կովկասի և թյուրքական հանրապետությունների հետ կապվելու մասով շատ արժեքավոր է։ Շատ-շատ արժեքավոր է Թուրքիայի հաղորդակցությունների համար, քանի որ կա երկար ժամանակ չօգտագործված պոտենցիալ»։

Իսկ 2025 թ. սեպտեմբերին Բիշքեկում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը Յըլմազը հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:

Նույն տարվա դեկտեմբերին Յըլմազը խորհրդարանում իր ելույթի ընթացքում դարձել բնորոշել է «Զանգեզուրի միջանցքը» որպես «թյուրքական հանրապետությունների հետ ուղիղ կապ ապահովող» ծրագիր։ Նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են, որոնցում աչքի է ընկնում «միջանցքի» համաթյուրքականության կարևորության շեշտադրումը։

«Միջանցքի» քարոզիչը. Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազի այցը Երևան
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Վարդան Օսկանյան

Հաջորդ գրառումը

Պատերազմում պարտված, կապիտուլյացված իշխանությունը պետք է հեռանա. Ոսկան Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմում պարտված, կապիտուլյացված իշխանությունը պետք է հեռանա. Ոսկան Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական