Չեղած խաղաղությունը սարքել եք ձեր նախընտրական բրենդը։ Եթե Ադրբեջանի հետ կայուն, արդար խաղաղություն է հաստատվել, ինչո՞ւ ադրբեջանական օկուպանտ զորքերը դուրս չեն գալիս ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչո՞ւ Բաքվում շարունակում են տանջել հայ գերիներին, ինչո՞ւ են շարունակ աճում Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի պահանջները։
Բա որ Ադրբեջանի հետ կայուն, արդար խաղաղություն է հաստատված, ինչո՞ւ եք քաղաքացիներին կոչ անում տեր կանգնել խաղաղությանը, այն անտե՞ր է։ Ո՞նց է անտեր, եթե Հայաստանի անվտանգության , այսինքն՝ նաև խաղաղության երաշխավոր եք հռչակել Ադրբեջանին։ Այդ ի՞նչ երաշխավոր է Իլհամ Ալիևը, որ Հայաստան ղազախական անասնակեր ցորեն, պարարտանյութ և սոլյարկա, Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչներ, փոխվարչապետ Շահին Մուսաֆաև է ուղարկում , սակայն ինքը չի մասնակցում, տեսակապով է մասնակցելու Երևանում կայանող եվրոպական քաղաքական ֆորումին։
Պատերազմում պարտված, կապիտուլյացված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը դուր գա պարտությունների, նվաստացումների անվերջ շարքից, մեջքն ուղղի:
Ոսկան Սարգսյան, լրագրող









