Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների. Գարեգին Երկրորդ

24/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եպիսկոպոսական ձեռնադրության առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամը հղեց նորաօծ եպիսկոպոսներին և հավատավոր ժողովրդին՝ փառք ու գոհություն մատուցելով Աստծուն, որ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողությունը կատարվում է Հոգեգալստյան օրհնաբեր տոնին, երբ Եկեղեցին և հավատացյալները վերստին հաղորդ են դառնում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղման խորհրդին, որով սկիզբ դրվեց Քրիստոսի Եկեղեցու հաղթական առաքելությանը։

«Սիրելիներ, այսօր կրկնակի է ամենքիս ուրախությունը, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս նվիրյալ, բանիմաց և ջանասեր միաբաններ երկնային շնորհների հեղումով եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացան։

․․․Դարեր շարունակ ձեռնադրության սրբազան խորհրդով արժանավոր մշակներ են կարգվել Հայոց Եկեղեցու անդաստանում, որպեսզի սուրբգրային պատգամներով լուսավորեն իրենց հանձնված հավատավոր հոտը և առաջնորդեն դեպի Քրիստոսապարգև փրկություն», – ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ եպիսկոպոսները առաքելական հաջորդականության կրողներն ու փոխանցողներն են և տերունավանդ իշխանությամբ հավատքի անաղարտության, Եկեղեցու կարգուկանոնի պահապանները, հոգիների խնամատարը, Եկեղեցու և հավատացյալների իրավունքների պաշտպանը։

Անդրադառնալով պատմության ընթացքում մեր երկրի դեմ ասպատակությունների հորձանուտներում, ինչպես և Ցեղասպանության ու ստալինյան բռնապետության տարիներին եկեղեցականների հանդեպ իրականացված բռնաճնշումներին և հալածանքներին՝ Նորին Սրբությունը նշեց, որ կրելով բազում նեղություններ, հոգևորականները հաստատուն են մնացել առ Քրիստոս հավատարմության ու սիրո մեջ և, Աստծուն ապավինած, դիմակայել բոլոր դժվարություններին:

«Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման», – ընդգծեց Հայոց Հայրապետը՝ գոհություն հայտնելով Աստծուն, որ հոգևորականներն ի Հայաստան և ի սփյուռս աննկուն են ոգով, անխախտ են առ Սուրբ Էջմիածինը հավատարմության մեջ և, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը, նախանձախնդրությամբ շարունակում են տերունապատվեր առաքելությունը՝ իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության ու հզորության։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նրանց տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը, եպիսկոպոսական ձեռնադրության առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց վերջիններիս։

«Եպիսկոպոսական կոչումը՝ որպես նվիրապետության բարձր աստիճան, ենթադրում է առավել մեծ հանձնառություն և պատասխանատվություն Քրիստոսի Եկեղեցու մեջ։ Եպիսկոպոսությունը ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստանձնում է Իջման Սուրբ Սեղանի առջև ծնրադիր ուխտով՝ իր կյանքը անմնացորդ ընծայելու անձնվեր ծառայության», – նշեց Վեհափառ Հայրապետը։

«Այս բարդ ժամանակաշրջանում շարունակեք քաջալերել մեր ժողովրդի զավակներին ամուր մնալու աստվածսիրության ու հայրենասիրության մեջ։ Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, մեր երկրի ու ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արդար իրավունքների։ Ձեր խնամքին հանձնված հավատացյալներին առաջնորդեք աստվածահաճո ուղիներով, նրանց սրտերում զորացրեք հավատքը, աննկուն կամքն ու արիության ոգին՝ դուրս բերելու մեր երկիրը վտանգներով ու փորձություններով լի այս դժվարին իրավիճակից և կերտելու հայրենիքի բարօր ու պայծառ ապագան։ Ձեր բարձր առաքելությամբ ամենուր տարածեք տերունավանդ սեր, ազնվություն, բարություն ու արդարություն», – պատգամեց Նորին Սրբությունը՝ հայցելով, որ Տերն Իր Սուրբ Աջով մշտապես զորացնի նորաօծներին ու նորանոր հաջողություններ պարգևի՝ ի փառս Աստծո, ի սեր ազգի, ի շինություն և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

2 ամսով կալանավորված արցախցի Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում

24/05/2026
Նորություններ

Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ

24/05/2026

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
15 Նոյեմբերի, 2019

ԱՇՈՏ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ. «ՀԱՎԱՏԸ ԲԺՇԿԻ ՀԱՆԴԵՊ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ Է»

15/11/2019

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից Ասում ենՙ եթե բժշկի հետ զրուցելուց հետո հիվանդը չի թեթեւանում, ուրեմն նա բժիշկ չէ,...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական