Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի բացել Հայաստանի հետ, և դա ունի շատ հիմնավոր ու պրագմատիկ պատճառ։

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է՝ օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ գործիքը ոչ այնքան ծառայում է բուն նպատակին (զուտ տնտեսական տեսանկյունից դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է), այլ պաշտոնական Անկարայի կողմից այն օգտագործվում է որպես քարոզչական ու հոգեբանական գործիք։

Բացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։

1991 թ. ի վեր մեզ անդադար համոզում են, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մենք տնտեսական բարեկեցության մեջ ենք ապրելու՝ այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակված սահմաններից։

Այս քարոզչական մանիպուլյատիվ թեզը, ցավոք, շատ ամուր կերպով նստած է հայ հասարակության ու նույնիսկ ազգային էլիտաների պատկերացումներում՝ դիտարկելով Թուրքիայի հետ բաց սահմանը որպես բացարձակ բարիք՝ առանց դրա իրական, գիտահեն ապացույցների։ Այս հարցում ամեն բան կառուցվում է կենցաղային տրամաբանության վրա. այս տրամաբանությունը սնուցվում է «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը», «21-րդ դարում փակ սահմաններ չկան» և այլ անհիմն պնդումներով։

Մինչդեռ այս թեզի քարոզի ու լայն տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է։

Այդ քարոզի տրամաբանությամբ Թուրքիայի կողմից արված պատերազմական քայլը դիտարկվում է զուտ տնտեսական և մի բան, որ «մեզ շատ է պետք»։

Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը։

Հենց սա է պատճառը, որ 2020 թ. պատերզմից հետո ՀՀ դե ֆակտո իշխանությունը ամեն օր նոր զիջումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, բայց սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը չի լուծվում։

Թուրքիան օգտագործում է սահմանների թեման որպես դիվանագիտական-քաղաքական ճնշման գործիք։ Պատահական չէ, որ արդեն 6 տարի կան միայն հայ-թուրքական անբովանդակ հանդիպումներ, քննարկումներ, բայց չկա սահմանների բացում։ Այս ամբողջ քարոզչության նպատակն է հայ հասարակության շրջանում ստեղծել կեղծ պատրանք, որ «հեսա-հեսա բացվելու է սահմանը» և «լավ ենք ապրելու»։

Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային արվում են նոր զիջումներ։

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը, դա վնաս է ոչ միայն առողջությանը, այլև՝ անվտանգությանը։

Հ.Գ. 2009 թ. Սիրիայում ժողովուրդը ցնծում էր, որ վերջապես Թուրքիայի հետ բացվել են սահմանները և հանվել վիզայի ռեժիմը։ Դրանից ուղիղ մեկ ու կես տարի անց այդ բաց սահմաններով Թուրքիայից ու Թուրքիայի համակարգմամբ Սիրիա ներխուժեցին ահաբեկիչները ու թաղեցին արաբական հսկա պետությունը մի պատերազմի մեջ, որից մինչ այսօր այն դուրս չի եկել՝ չնայած տարածքային ու մարդկային կորուստներին։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

Նախորդ գրառումը

System of a Down-ի հուլիսյան համերգը տեղի չի ունենա. Ժաննա Անդրեասյան

Հաջորդ գրառումը

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական