Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Վարդան Օսկանյան

04/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։

Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։

Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։

Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։

Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։

Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։

Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։

Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

Հաջորդ գրառումը

Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պատերազմում պարտված, կապիտուլյացված իշխանությունը պետք է հեռանա. Ոսկան Սարգսյան

04/05/2026
Նորություններ

Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյան

04/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական