Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Նիկոլ Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին, և գտնում ենք, որ այդ երկրի հետ դեռևս 2022 թվականին ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա, այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։

«Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունները՝ ապահովելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։