Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իրականացնում ենք համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան

Անվտանգային ռիսկերը շարունակում են պահպանվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը: Ստորագրման ուղղությամբ հայկական կողմն աշխատում է. լրագրողների հետ զրույցում ասել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Վերջին շրջանում հայկական գյուղերի ուղղությամբ հաճախակի դարձած կրակոցներին անդրադարձել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակի բացման ընթացքում քննարկման թեման մնան կրակոցները:

Ըստ արտգործնախարարի՝ կրակոցները, վստահաբար, չեն օգնում ընդհանուր իրավիճակին, և հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, «բայց միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա և դիվանագիտական համապատասխան գործողություններ և կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան»,- նշել է Կոստանյանը։