Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը երբեք չի դադարեցվել. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է վերսկսել շփումները ադրբեջանական կողմի հետ. խորհրդարանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Նույնիսկ ուղղակի շփումների դադարեցման դեպքում բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել, այս ընթացքում կողմերը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ»,- ասաց նախարարը։

Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է, որ կողմերի հաջորդ հանդիպումը կկայանա Ռուսաստանի Դաշնությունում։