Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե թարգմանենք, նշանակում է, որ ԼՂ-ն է՛ կամ պե՛տք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում. Փաշինյան

12/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մինչև մադրիդյան սկզբունքները, հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը: Եվ, ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, որն, իմիջիայլոց, արձանագրված է նաև Ալմաթիի հռչակագրում, ստացել է անկախություն: Հետևաբար, չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Միությունից:

2007 թ. իշխանության փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում էր Հանրապետության նախագահի պաշտոնը, ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը՝ ինչ-որ մի մեխանիզմով, և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից»,- Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։

Լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել. եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումն այն էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել և հիմա էլ չէ, հետևաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է և չլինել, ապա Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ: Այս սկզբունքների նախագծի հեղինակը, ըստ որոշ հավաստի տեղեկությունների, հենց հայկական կողմն է եղել. կարծում է Փաշինյանը։

«Այդ ամբողջ կոնցեպտը քանդվել է և դրվել հետևյալը, որ ԼՂ ապագա կարգավիճակի հարցը, մեխանիզմները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ: Հարց է ծագում, եթե ԼՂ-ն, մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ:

Եվ այստեղ է, որ ինքնորոշվել նշանակում է լինել ինքնորոշման իրավունքի իրականացման մի տեղ, այդտեղից տեղափոխվել մի այլ տեղ: Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը ԽՍՀՄ-ն էր: Մադրիդյան սկզբունքներից հետո այդ տեղն Ադրբեջանն է՝ հենց Մադրիդյան սկզբունքների շրջանակում: Հետևաբար, այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, թարգմանության դեպքում նշանակում է, որ ԼՂ-ն է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում»,-ասաց Փաշինյանը:

Նա համարում է, որ սա իշխանության մեծագույն բացթողումն է, որ իրենք հենց 2018-ից այդ ամենով հանդես չեն եկել, ժողովրդին չեն բացատրել:  

ԼՂ-ին դուրս են թողել բանակցությունների սեղանից, և Հայաստանն է գնացել իրացնելու ԼՂ ինքնորոշման իրավունքը: Փաշինյանը շեշտեց, որ ինքնորոշումը նրա մասին է, որ ինքը պետք է լինի այդ սեղանի շուրջ, դա ուրիշի որոշում չէ, ինքնորոշում է:

«Երբ ՀՀ-ն գնացել, ասել է, որ եկել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, ասել են՝ եթե ինքնորոշում է, ապա ինքը պետք է լինի խոսողը, եթե դու ես խոսում, ուրեմն սա տարածքային վեճ է, տարածքային պահանջ է: Եվ դեֆորմացվել է ԼՂ-ի հարցի ամբողջ էությունը:  Եթե տեղը, որտեղից ինքնորոշվել էր, Խորհրդային Միությունն էր, ապա Մադրիդյան սկզբունքներից հետո հայկական կողմի «հանճարեղ» դիվանագիտության արդյունքում այդ տեղը, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձավ Ադրբեջանը: Եվ Մադրիդյան սկզբունքներով այդպիսով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս: Մենք կարող ենք այս արձանագրումից ծուլ-ծուլ լինել, վեր թռնել, աջ ու ձախ գնալ, բայց մենք այսօր դրա պտուղներն ենք քաղում»,-ասաց Փաշինյանը:

Նա իրենց իշխանության սխալը համարեց, որ 2018-ին ժողովրդին դա չեն ներկայացրել: «Մենք մտածել եք, որ ինչ-որ ձևերով հնարավոր է այս թակարդից դուրս գալ կամ գոնե մեր պարտքն է մեզնից կախվածն անել՝ այդ թակարդից դուրս գալու համար: Բայց քանի որ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք չկարողացանք դա անել»,-ավարտեց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը երբեք չի դադարեցվել. Միրզոյան

Հաջորդ գրառումը

Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերն այդպես չեն աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես որ Նիկոլն է անում` հօգուտ թշնամու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարիներ առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերն այդպես չեն աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես որ Նիկոլն է անում` հօգուտ թշնամու

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական