Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում. Զախարովա

Ռուսաստանը շարունակում է ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի նախապատրաստման և ստորագրման հարցում, կողմերի հաջորդ հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր ջանքերը՝ ամբողջությամբ աջակցելու Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը  խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, չեն թուլանում: Գործընկերներն ընդունեցին մեր առաջարկները՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ, ժամկետները դեռևս անհայտ են»,- ասել է Զախարովան։