Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջամալ Խաշոկջին:Չավուշօղլուի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզի հեռախոսազրույցից և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության՝ Կահիրե կատարած այցից հետո:Կայքը նշում է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել հարաբերությունները Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ՝ Լիբիայում և Սիրիայում հակամարտությունները մեղմելու, ինչպես նաև լարվածությունը վերացնելու համար, որը խոչընդոտում է տարածաշրջանային առևտրին և էներգառեսուրսների որոնման աշխատանքներին:






