Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռումինիայի ԱԳ նախարարն առաջնահերթ է համարել ԼՂ խնդրի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը

26/06/2021
- Միջազգային, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն: Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած այցերը՝ նա ընդգծել է, որ սա եվրոպական երկրների արտգործնախարարների կողմից Արևելյան գործընկերության երկրներ կատարած առաջին համատեղ այցն է ՝ լիազորված Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի կողմից:  

«Կարծում եմ՝ սա հաջողված փորձ էր»,- գնահատել է Աուրեսկուն՝ նշելով, որ այցերի ընթացքում իրենք փոխանցել են ԵՄ և անդամ պետությունների սոլիդարության ուղերձները:

«Միևնույն ժամանակ մենք փոխանցեցինք ԵՄ հանձնառությունները՝ առաջնահերթ համարելով բոլոր երեք հարավկովկասյան պետությունների անվտանգությունը, կայունությունն ու բարօրությունը, ինչպես նաև ԵՄ վճռականությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու այս տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա ԵՄ համար ունի ռազմավարական նշանակություն»,- հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով տարածաշրջանում ձգձգված հակամարտություններին՝ Բոգդան Աուրեսկուն նշել է, որ դրանք բացասաբար են ազդել ԵՄ արևելյան գործընկերության երկրների զարգացման վրա, մասնավորապես, տասնամյակներ շարունակ խոչընդոտել են այդ երկրների զարգացմանը, բացասաբար են ազդել տարածաշրջանային անվտանգության ու կայունության վրա, սոցիալ-տնտեսական դժվարություններ են առաջացրել այդտեղ բնակվող անձանց համար:

«Տվյալ համատեքստում հատկապես կարևոր է մոբիլիզացնել ԵՄ ուշադրությունն այս հարցում՝ հստակեցնելու լավագույն ուղիները՝ օգտագործելու ԵՄ գործիքակազմը և համագործակցության ձևաչափերը՝ աջակցելու տուժած երկրներին»,- աել է Աուրեսկուն:

Նա հորդորել է Հարավային Կովկասի իրենց գործընկերներին լավագույնը քաղել ԵՄ Արևելյան գործընկերության կողմից տրամադրվող գործիքակազմից՝ ուժեղացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ հանուն խաղաղության, բարօրության և ի շահ ժողովուրդների:

«Երեք երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին տարածաշրջանային հնարավոր ձևաչափի ստեղծմանը, որի կազմում կլինեն երեք պետությունները»,- հայտնել է նախարարը:

Նա նշել է, որ բոլոր երեք մայրաքաղաքներում առարկայական և արդյունավետ բանակցություններ են ունեցել բարձր ղեկավարության հետ:

Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ Ռումինիայի ԱԳ նախարարը նշել է, որ այցի ընթացքում նրանք շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնելու առթիվ՝ բարձր գնահատելով ընտրությունների լավ կազմակերպվածությունն ու ժողովրդավարական բնույթը՝ ինչպես արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ դիտորդական խմբերը: «Ես ընդգծեցի, որ արդեն նախկին կառավարության կողմից երկրի ժողովրդավարացմանն ու մոդեռնիզացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը պետք է Հայաստանի համար դառնա նոր ռազմավարական առաջնահերթություն»,- ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության և առաջիկա անելիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները:

«Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել նման զարգացումներին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած դիմումի պարագայում աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն և տևական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջև հաշտեցման կարևորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չունի»,- հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում ու կարևորում է Արևելյան գործընկերության երկրներում անվտանգությունն ու կայունությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիև․ «Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը շարունակելու է այսուհետ էլ ուժեղանալ։ Ադրբեջանի Զինված ուժերի թիվը կավելանա»

Հաջորդ գրառումը

Իրանը նախատեսում է ամսական արտադրել Սպուտնիկ V-ի մոտ 2 մլն չափաբաժին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 06.05.2026

06/05/2026
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանը նախատեսում է ամսական արտադրել Սպուտնիկ V-ի մոտ 2 մլն չափաբաժին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական