Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՆ-ն եւ ԳՇ-ն արդեն հապաղել են․ գեներալ-մայորը՝ Գեղարքունիքում սահմանային իրավիճակի մասին

14/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միանշանակ, սա մեր ազգի, պետության, պետականության հանդեպ դավադրություն է, դավադրություն այն անձանց կողմից, որոնք պարտավոր էին հոգալ երկրի, ժողովրդի անվտանգության մասին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում տիրող սահմանային իրավիճակին։

«Բոլորը պարզ ասում են՝ սահմանային բարձունքներին ադրբեջանցիները եկել, նստել են։ Սահմանային այն հատվածները, որտեղ դիրք չկար, պետք է զորք դնեին։ Ձյունը հալվեց, կածանները բացվեցին, պիտի անհապաղ դիրքային հատվածներում անվտանգության գործին անցնեին, ոչ թե Զոդի զորամասում պարգեւավճարներ բաժանեին։ Այս պահին հայկական կողմն արդեն ուշացել է, փաստի առաջ ենք կանգնած»,- ասաց գեներալ-մայորը՝ շեշտելով, որ պաշտպանության նախարարությունն ու  գլխավոր շտաբն արդեն հապաղել են, մինչեւ ադրբեջանցիների դիրքավորվելը պիտի նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեին բոլոր սահմանային հատվածներում։

Ըստ Մուրադյանի՝ այս պահին վտանգված են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի, Ներքին Շորժայի, Վարդենիսի, Մեծ Մասրիքի ամառային արոտավայրերը, վտանգված են այս բնակավայրերի բնակիչները, եթե գյուղերից բարձրանան խոտհունձի, ամառանոցային արոտավայրեր։

Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու՝  Փաշինյանի որոշման մասին՝ գեներալ-մայորը շեշտեց՝ ուշացած են դիմել ՀԱՊԿ-ին, հարցը պիտի շուտ բարձրացնեին։

«Անպատասխանատվություն։ ՀԱՊԿ-ին ի՞նչ ձեւաչափով են դիմել, Հայաստանի անվտանգության  առումով խնդիր է առաջացել, դրա համա՞ր ։ Թշնամին  նախաձեռնող է,  նստել է մեր տարածքում՝ սահմանային հատվածների բարձր գագաթներին։ Առաջինն այս մասին լրագրողները եւ պատգամավորներն են խոսել, հարցը բարձրացրել, ինչից հետո ուշացումով  անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Շուտ պիտի մտածեին»,- հավելեց Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը։

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։ Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի վարչական շրջանի ղեկավարը հայտնել է, որ, մոտավոր հաշվարկներով, Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը եւս 300-400 մետր առաջ է եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորներն են հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Լիանա Սարգսյան yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությունը նպատակ ունի կազմավորել ԵՊՀ՝ իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ. հայտարարություն

Հաջորդ գրառումը

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման օգտին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման օգտին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական