Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Մեկնարկել է ՀՀ ՄԻՊ-ի այցը Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում

Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցը Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում: Գրել է ՀՀ ՄԻՊ-ը։Նախատեսված են Արման Թաթոյանի մասնակցությունը մի շարք հանդիպումների, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ինչպես նաև «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով բարձրաստիճան համաժողովին:

Այցի ընթացքում տեղի կունենան նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ քննարկումներ Իտալիայի խորհրդարանում, ինչպես նաև մի շարք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: