Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մարմարա ծովը բնապահպանական աղետի եզրին է. Էրդողանը խոստացել է փրկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտավորվել է Մարմարա ծովը փրկել «ծովային լորձի» բռնկումից, ինչը տագնապ է առաջացրել ծովային կենսաբանների ու բնապահպանների մոտ. հայտնում է Associated Press-ը:

Ծովային լորձի հսկայական զանգվածը՝ խիտ, լպրծուն նյութ, որը կազմված է ծովային օրգանիզմների արտազատվող միացություններից, շատացել է Մարմարա ծովում, ինչպես նաև հարակից Սև և Էգեյան ծովերում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մարմարա ծով թափված չմշակված թափոնները և կլիմայի փոփոխությունը ծովային պլանկտոնի ծաղկման պատճառ են դարձել: Ստամբուլը՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքը, որի բնակչությունը մոտ 16 միլիոն է, և հինգ այլ նահանգներ, գործարաններ և արդյունաբերական կենտրոններ սահմանակից են ծովին:

Այս տարի Թուրքիայում ծովային լորձի քանակը հասել է աննախադեպ մակարդակի:  «Մենք կփրկենք մեր ծովերը այս աղետալի լորձից», – ասել է Էրդողանը: «Մենք պետք է անենք այս քայլը առանց հապաղելու»: