Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԵՄ խորհուրդը հավանություն տվեց «կանաչ էներգիայի» անցման համար 17,5 մլրդ եվրո արժողությամբ ծրագրին

ԵՄ խորհուրդը երկուշաբթի հավանություն տվեց 17,5 միլիարդ եվրո արժողությամբ «Արդար անցումային ֆոնդի» ստեղծմանը, որը կօգտագործվի ֆինանսավորելու ածխածնի էներգիայի ռեսուրսներից հրաժարվելու բացասական սոցիալ-տնտեսական ազդեցությունների հետ կապված նախագծեր։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:

«ԵՄ խորհուրդը հաստատեց 17,5 միլիարդ եվրո արժողությամբ Արդար անցումային ֆոնդի ստեղծումը, որը պետք է արդար և ներառական դարձնի կանաչ էներգիայի անցումը։ Սա ԵՄ-ի՝ ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2030-ը 55%-ով նվազեցնելու միջոցներից մեկն է (համեմատած 1990 թ. մակարդակի հետ ) և և ճանապարհ՝ հասնելու զրոյական արտանետումների մինչև 2050 թվականը», ասել է նա:

ԵՄ խորհրդի փաստաթուղթն ընդգծում է, որ հիմնադրամը ֆինանսավորելու է ծրագրեր`մեղմելու կանաչ էներգիայի անցման սոցիալ-տնտեսական կորուստները Եվրամիության այն տարածաշրջանների համար, որոնք «մեծապես կախված են հանածո էներգիայի աղբյուրներից, և որտեղ զարգացած է արդյունաբերություն, որը զգալի արտանետումներ է անում»: