Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հռոմի պապը նախազգուշացնում է, որ Իտալիայում «ժողովրդագրական ձմեռ» կլինի. Yerkir.am

14/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել ծնողներին՝ ծնելիության ցածր մակարդակը հաղթահարելու համար: Ելույթ ունենալով Իտալիայում ժողովրդագրության հիմնախնդրին նվիրված համաժողովում՝ պոնտիֆիկը նշել է, թե հարցումները ցույց են տվել, որ երիտասարդների մեծ մասը կցանկանար երեխաներ ունենալ, բայց անհանգստացած է ծախսերից:

«Նոր կյանքի մասին նրանց երազանքները, երկրի վերածննդի սերմերը բախվում են սառը եւ մութ ժողովրդագրական ձմռանը»,- ասել է Պապը: «Որպեսզի ապագան լավ լինի, մենք պետք է հոգ տանենք ընտանիքների, հատկապես երիտասարդ ընտանիքների մասին, որոնց համակում են հոգսերը, որոնք կարող են կաթվածահար անել նրանց կյանքի ծրագրերը: Ես մտածում եմ այն վախերի մասին, որոնք առաջանում են երեխաների դաստիարակության համար ավելի ու ավելի անհասանելի ծախսերից»:

Ելույթ ունենալով նույն միջոցառմանը՝ վարչապետ Մարիո Դրագին նշել է, որ անցյալ տարի Իտալիայում ընդամենը 404 000 ծնունդ է եղել: «Առանց երեխաների Իտալիան այն Իտալիան է, որը չի հավատում իրեն եւ ապագայի ծրագրեր չի կազմում: Դա Իտալիա է, որին վիճակված է դանդաղ ծերանալ եւ անհետանալ»,- ասել է Դրագին:

Ցածր ծնելիության խնդիրը չի սահմանափակվում միայն Իտալիայով: Այս ամսվա տվյալները ցույց տվեցին, որ Չինաստանում ծնելիության մակարդակն անցյալ տարի նվազել է 18%-ով եւ հասել 1961 թվականից ի վեր իր ամենացածր մակարդակին, իսկ ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը նվազել է 4%-ով՝ հասնելով 1979 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:

2020-ին շատ երկրներում նորածինների թվի կտրուկ անկումը մասամբ բացատրվում է COVID-ից առաջացած սթրեսով եւ անվստահությամբ: Բայց զարգացած աշխարհի մեծ մասում ծնելիության երկարաժամկետ միտումները արդեն մի քանի տարի նահանջում են:

Հռոմի պապը նշել է, որ արժեքների փոփոխությունն իր մեջ որոշակի մեղավորություն է պարունակում, քանի որ ժամանակակից հասարակությունը կենտրոնանում է փող աշխատելու եւ կարիերա կառուցելու համար, մինչդեռ երեխաները դիտվում են որպես «շեղող գործոն»: «Այս մտածողությունը հասարակության համար փտախտ է եւ ապագան անկայուն է դարձնում»,- ասել է նա:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՂԻՂ. ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է

Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վճակում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վճակում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական