Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ սահմանային անցակետերով 2021 թ. Իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումները հհ փաստաթղթերով` -73.571

08/02/2022
- Տեղական

Փետրվարի 7-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները 2021 թ., ըստ այդմ՝ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի գրանցումների հաշվեկշիռը կազմել է -43.874, ընդ որում՝ ՀՀ փաստաթղթերով (ՀՀ քաղաքացիներ կամ կացության փաստաթղթերով)՝ -73.571։ Միայն Զվարթնոց օդանավակայանի գրանցումների հաշվեկշիռը կազմել է -17.446, բայց ՀՀ փաստաթղթերով՝ -62.317, իսկ Գյումրիից՝ համապատասխանաբար -14.036 և -15.323։ Այսպիսով՝ թեպետ դեկտեմբերին հաշվեկշռի բացասական տարբերության նվազմանը, հակառեկորդների միտումը պահպանվում է։ Սրանք, ըստ էության, ուղևորաշրջանառության ցուցանիշներն են, որ մեր պետական այրերը 2018 թ․ վերջին համարում էին միգրացիային նույնական։ Միգրացիոն մնացորդը պաշտոնական նախնական գնահատմամբ -4.200 է, ինչը չի հաստատվում Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության` դեռևս դեկտեմբերի վերջին հրապարակած ՌԴ սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ ընթացիկ վիճակագրությամբ, որի համաձայն՝ 2021 թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ-ՌԴ միգրացիոն հաշվեկշիռը Հայաստանի համար կազմել է -35.318։ Միայն սեպտեմբեր-հոկտեմբերին հաշվեկշիռը եղել է մոտ -10.000:

Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ 2021 թ. ՀՀ կացության կարգավիճակ են ստացել 3.813 անձինք, այդ թվում` Հնդկաստանի 1.017, ՌԴ 766 և Իրանի 494 քաղաքացիներ։ Ի դեպ, վավեր հատուկ կացության կարգավիճակ ունեցող Սիրիայի քաղաքացիների թիվն ընդամենը 1.084 է։

Մեթոդապես նկատի պետք է ունենալ նաև ՀՀ բնակավայրերի հասցեներով կատարված բնակչության տեղաշարժերի վարչական հաշվառումների ցուցանիշները, որ, օրինակ, Սյունիքի մարզում կազմել է -1․387, Տավուշում՝ -628, Վայոց ձորում՝ -589, Գեղարքունիքում՝ -477, Շիրակում՝ -415, Լոռում՝ -118։

Մշտական բնակչության հաշվարկի համար միգրացիայի տվյալները ենթարկվում են վերագնահատման՝ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով ձևավորված, միգրացիոն գործընթացներն արտացոլող ամփոփ տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով այն, որ հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գրվելու գործառույթները կախված են քաղաքացինների կամքից, հետևաբար վարչական գրանցումներն էլ միգրացիոն տեղաշարժերի ամբողջական պատկերը չեն արտացոլում: Հետագայում, ըստ վերագնահատված ցուցանիշների, ներգաղթյալ են համարվում այն անձինք, ովքեր ՀՀ են ժամանել բնակություն հաստատելու նպատակով, իսկ արտագաղթած՝ անձինք, ովքեր մեկնել են ՀՀ-ից մեկ այլ երկիր՝ բնակություն հաստատելու համար: Միգրացիայի մնացորդը հաշվարկվում է որպես այդ ցուցանիշների տարբերություն:

Միքայել Մալխասյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ժողովրդագրագետ

Նախորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել բաց և հրապարակային դատավարություն

Հաջորդ գրառումը

Լուկաշենկո ջան, բա որ Հայաստանը ոչ մեկին պետք չի, ինչո՞ւ է ԵՊՀ-ում շեշտակի աճել ամերիկացի ուսանողների թիվը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» սատարում է Գագիկ Ծառուկյանին. հայտարարություն

14/07/2026
Նորություններ

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026
Նորություններ

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Հաջորդ գրառումը

Լուկաշենկո ջան, բա որ Հայաստանը ոչ մեկին պետք չի, ինչո՞ւ է ԵՊՀ-ում շեշտակի աճել ամերիկացի ուսանողների թիվը

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական