Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա՛մ ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների դեմ և սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին․ Սերժ Սարգսյան

28/05/2021
- Տեղական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձը է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասվում է.«Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք»,– 1918 թվականին՝ հայության համար օրհասական ժամանակաշրջանում, մեր ժողովրդին ուղղված՝ Արամ Մանուկյանի այս կոչը, ցավոք, ավելի քան հարյուր տարի անց արդիական է:

Մեկ դար առաջ հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը ազգային գիտակցության և պատմական բարձր պատասխանատվության զգացումով իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ և հետ շպրտելու նրան:

Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն, պատրաստ էին Երևանի բնակչությանը տարհանել ու դիրքավորվել Քանաքեռի բարձունքում։

Սակայն գտնվեցին պատիվ և քաջություն ունեցող ուժեր ու անհատներ, որոնք թշնամուն հանձնվելը անարգանք համարեցին և Երևանի ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի գլխավորությամբ չենթարկվեցին այդ ստորացուցիչ որոշմանն ու վճռական պայքարի կոչեցին ժողովրդին:

«Սպաները գնում են անձնատուր լինելու: Թող գնա՜ն: Իսկ ես գնում եմ մեռնելու: Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում, թող հետևի ինձ»,– նույն այդ օրերին Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքված հազարավոր հուսահատված մարդկանց ու թշնամուն սպիտակ դրոշ պարզած դասալիքներին աննահանջ պայքարի էր մղում և սեփական օրինակով քաջալերում մեր նշանավոր հերոսներից ևս մեկը՝ Գարեգին Նժդեհը:

Պայքարելու և ոչ մի դեպքում չհանձնվելու կոչ էին անում մայիսյան հերոսամարտերի մեր մյուս քաջորդիները՝ Երևանի զորամասի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը, Սարդարապատի ճակատամարտի հերոսներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, Թովմաս Նազարբեկյանը, Մայր Աթոռի միաբանները՝ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի գլխավորությամբ և հայրենիքի նվիրյալ այլ զավակներ:

Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին:

Հայ ազգը իր հայրենիքն ու պատիվը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ ցույց տվեց, որը դարձավ դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի պատմության մեջ:

Հավերժ փա՛ռք և խոնարհո՛ւմ մեր հերոսների պայծառ հիշատակին:

Պատմական այս անդրադարձը զուգահեռներ անցկացնելու և ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու ու կողմնորոշվելու նպատակ ունի՝ կա՛մ մեր հերոս նախնիների օրինակով ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների պետականակործան քաղաքականության դեմ և մենք էլ մեր հերթին սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք բացառապես պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին:

Այժմ կամ երբեք»:

Նախորդ գրառումը

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է․ արդեն մեկ դարից ավելի է, ինչ դա ոգևորում է համայն հայությանը․ Արցախի ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին` անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

24/07/2026
Նորություններ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026
Variety of dairy products on the table outdoors
Նորություններ

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026
Հաջորդ գրառումը

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին` անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Լրահոս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Ավելի վաղ հայտնել էինք, որ կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը...

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական