Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ծնողները գիտեն զոհվածների անունները, հերիք է. քպ-ական պատգամավոր

«Անուններ եք ուզո՞ւմ. շուտով»,-պատասխանել է լրագրողներին քպ-ական Անդրանիկ Քոչարյանը, երբ նրանք հետաքրքրվել են, թե ինչու պատերազմում զոհված զինծառայողների անունները չեն հրապարակվում։

Քպ-ական մյուս պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասել է. «Երբ որ կլինի հստակ տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը կհրապարակվի: Ես չեմ հասկանում ձեր այդ պահանջը, որ այդ մարդկանց անուն-ազգանունները օր առաջ հրապարակվեն, ռազական իրավիճակ է և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ»:

Նա նաև հավելել է՝ ծնողները գիտեն, հերիք է։