Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Թշնամու հասցրած վնասները՝ խաղաղ բնակչությանը

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել, որոնք կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Մասնավորապես, Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, վնասվել է ճոպանուղին, հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։ Սյունիքի մարզում խափանվել է մի շարք գյուղերի էլեկտրամատակարարումը, ռմբակոծության հետևանքով վնասվել են շտոպօգնության մեքենաներ։

Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի, գարու արտեր։ Սոթքում 50-60 տուն, անասնագոմեր, գազամատակարարման խողովակներ են վնասվել։