Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Եթե պառկած ոստիկան ուրեմն սենց»․ խավարամիտ իմքայլականը ծաղրում է ոստիկանությանը

Ոստիկանի ուսադիրը անարգած, համազգեստը չուլ սարքած Փաշինյանի թիմակիցը հրապարակավ ծաղրում է ոստիկանությանը։ Իմքայլական ավագանու անդամ Լեւոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Եթե պառկած ոստիկան ուրեմն սենց»։

Օդից Երեւանի քաղաքապետարանի դահլիճ ընկած իմքայլականն այնքան խավարամիտ է ու թերուս, որ մեքենայի արագության նվազեցման համար նախատեսված արհեստական ճանապարհային անհարթությունն անվանում է «պառկած ոստիկան»։

Հարգելի ոստիկան, մինչ դու օր ու գիշեր հսկում ես գերագույն գլխավոր կապիտուլյանտին, պետական չինովնիկը ծաղրում է քեզ, քո աշխատանքն ու արժանապատվությունը։

Yerkir.am