Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Քասեմ Սուլեյմանիի սպանության նոր մանրամասներ

 Yahoo News-ի զեկույցը հիմնված է ԱՄՆ 15 պաշտոնյաների հետ հարցազրույցների վրա.

Սոլեյմանիի սպանության գործում «ամերիկացիները» համագործակցել են սիոնիստական ​​ռեժիմի ու Իրաքյան Քրդստանի անվտանգության գործակալների հետ:

 Քուրդ սպաները, օդանավակայանի աշխատակիցների համազգեստ հագած, ինքնաթիռը ուղղել են  կայան և տարել են  Սոլեյմանիի թիմի ճամպրուկները։ Նրանք պետք է նույնականացներին Սոլեյմանիին և հաստատեին նրա ժամանումը:

 «Մոսադի» իսրայելացի գործակալները, որոնք գիտեին Սոլեյմանիի բջջային հեռախոսի համարը, հետևում էին այդ համարին։ Ըստ ԱՄՆ-ի տվյալների, Սոլեյմանին իր թռիչքից առաջ երեք անգամ փոխում էր բջջային հեռախոսը:

 Գաղտնի բանակի անդամները, որը հայտնի էր նաև որպես «Նարնջագույն աշխատանքային խումբ», այդ գիշեր գտնվում էին Բաղդադում։ Նրանք որսում էին Սոլեյմանիի հեռախոսի ազդանշանները:

Սպանության վայրում մեքենային հետևում էին երեք եռանկյուն դիպուկահարներ, որոնցից մեկի տեսախցիկը կցված էր ԱՄՆ դեսպանատան մոնիտորներին: «Դելտա» ջոկատի հատուկ գործողությունների հրամանատարը նստած էր մոնիտորների առջև:

@ Khayalpressa313

Թարգմ․՝ Մ․Զ․

11.05.21