Դատական նիստի օրը նշանակվել է. դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Ինչպես հայտնի է, Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Գարեգին Երկրորդն իրեն տրված լիազորությունների շրջանակում, Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ հոգևոր կարգերի ու կանոնական պահանջների խախտումների պատճառով։
