Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը մատների արանքով են վերաբերվել Փաշինյանի հանձնարարականին․ «Ժողովուրդ»

09/10/2021
- Տեղական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռևս այս տարվա ապրիլի 12-ին համապարփակ առողջապահական համակարգ ձևավորելու մասին հրաման է ստորագրել։ Նախարարի ստորագրած հիամանի մեջ ասվում է, որ ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ապահովագրությունը պարտադիր դարձնելու մասին կառավարության նախագիծը մինչև այս տարվա օգոստոսի 10-ը պետք է պատրաստ լիներ, իսկ արդեն սեպտեմբերի 1-ին օրենսդրական փաթեթն ամբողջությամբ պետք է կազմված լիներ։ Ըստ մինչ այժմ եղած հրապարակումների՝ վերոնշյալ հայեցակարգին միս ու արյուն տալու նպատակով ընդամենը մեկ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել հուլիսի 27-ին, ինչի ժամանակ հիպոթետիկ հարցեր են քննարկվել, ու կարևորվել է համընդհանուր ապահովագրության անհրաժեշտությունը։Հրապարակումից տեղեկանում ենք նաև, որ առողջապահական պարտադիր ապահովագորումը ոչ թե 2023-ից, այլ 2024-ից է ուժի մեջ մտնելու։ Նախարարությունը փաստացի հասկացել է, որ նախապես հայտարարած ժամկետների մեջ չի տեղավորվելու, ու փոխել է ժամանակացույցը։ Ի տարբերություն օրենքը կիրառելու ժամկետի մեկ տարով երկարաձգելու մասին հրապարանային հայտարարության՝ նախարար Ավանեսյանի ղեկավարած կառույցը մյուս ժամկետների չպահպանման մասին ոչ միայն չի հայտարարել, այլ, ըստ երևույթին, մոռացել է, որ օգոստոսի 10-ին ու սեպտեմբերի 1-ին հասարակության դատին հանձնելու օրենսդրական փաստաթուղթ ուներ։ Նախարարի հրամանը փաստացի չի կատարվել։ Տիկին Ավանեսյանն էլ, երևի տարված լինելով օտարերկյա «վոյաժներով», մոռացել է, թե ինչ հանձնարարական է տվել իր ենթականերին։ Սա ոչ այլ ինչ է, քան աշխատանքային պարտականությունները չկատարելու կոպտագույն խախտում ու վերադասի ասածը լուրջ չընդունելու դրսևորում։

Առողջապահական ապահովագրության խիստ անհրաժեշտության մասին դեռ 2 տարի առաջ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում։ 2019-ի հունվարի 18-ին՝ վարչապետի մոտ տեղի ունեցած համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին համատեղ աշխատել համաընդհանուր ապահովագրություն ենթադրող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամանակացույցով հայեցակարգային փաստաթուղթ:

Կոնկրետ ժամանակացույց ներկայացնելու հանձնարարությունից ավելի քան մեկ տարի անց, փաստորեն, ներկայացվել է, առաջարկն ու վարչապետի կատարողականը, սակայն, օդում են մնացել։ Փաշինյանի հանձնարարությանը, ստացվում է, նախկին ու գործող նախարարներ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը մատների արանքով են վերաբերվել ու անտեսել են այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նախորդ գրառումը

Պետք է ավելի լուրջ մոտենալ Աֆղանստանից արտագաղթի սպառնալիքներին․ Ներքին գործերի եվրահանձակատար

Հաջորդ գրառումը

Փոխնախագահի պաշտոնի համար ծանր մարտերը կշարունակվեն․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Փոխնախագահի պաշտոնի համար ծանր մարտերը կշարունակվեն․ «Հրապարակ»

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական