Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արթիկում Փաշինյանի թեկնածուն Մանվել Գրիգորյանի՝ յուրացումների մեջ կասկածվող սանիկն է

28/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը կա՛մ ժողովրդին դրել է ապուշի տեղ եւ Սերժ Սարգսյանի ռեժիմի պարզ իրավահաջորդն է, կա՛մ էլ տառապում է թիմի ներսում կադրային «սովից» եւ կառչել է նախկին ռեժիմի այն մարդկանցից, որոնց ժամանակին մինչեւ հոգու խորքը իբր թե մերժում էր՝ մեղադրելով կոռուպցիայի եւ թալանի մեջ։Կոռուպցիայի ու թալանի մեջ էր կասկածվում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արթիկի քաղաքապետի թեկնածու Անան Ոսկանյանը։ Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նաեւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, եւ երկար փնտրտուքներից ու քննարկումներից հետո իշխող ՔՊ-ն Արթիկի քաղաքապետի թեկնածու է առաջադրում նախկին իշխանությունների հետ սերտաճած՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին՝ Անան Ոսկանյանին: Նա Շիրակի Պեմզաշեն համայնքի ղեկավարն է եւ Արթիկի ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահը։ Ի դեպ, նրան ԵԿՄ նախագահ է նշանակել քավորը՝ Մանվել Գրիգորյանը։ Ոսկանյանը եւս նախկին է, ինչպես ՔՊ-ականներն են սիրում ասել՝ «կոռումպացված ու թալանչի նախկին վարչախմբի ներկայացուցիչ»։

Զավեշտը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թ․-ի հունիսի 21-ին, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկեց Անան Ոսկանյանի Պեմզաշենի տունը՝ նրա անունը կապելով այն յուրացումների հետ, որոնց հիման վրա կալանավորեցին ու նվաստացրեցին Մանվել Գրիգորյանին: Ըստ ամենայնի՝ ԱԱԾ-ն երկրապահի Անանի հետեւից գնալու հիմքեր է ունեցել՝ խոշորացուցի տակ առնելով նրա գազալցակայանը, թանկարժեք մեքենան, Երեւանի բնակարանը եւ այլ շարժական ու անշարժ գույքեր։ Ոսկանյանի՝ Մանվել Գրիգորյանի սանիկ լինելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ նրա տեղակալը՝ Արկադին։ Նա նշեց, որ Ոսկանյանի շտաբը կձեւավորվի երկու օրից։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի սանիկին երաշխավոր են կանգնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։ Գիտության գրանիտե հիմքերը կրծելու կարիք չկա՝ հասկանալու համար, որ ՔՊ-ում կադրային սովն ու խուճապը սկսվել է Գյումրու եւ Գորիսի ՏԻՄ ընտրություններում կրած խայտառակ պարտությունից հետո։ Հերթական պարտությունից ապահովագրվելու համար առաջիկայում կայանալիք ընտրություններին ՔՊ-ն մասնակցելու է «մասովկաներով»։Շիրակի նախկին փոխմարզպետ, ՔՊ-ական Դավիթ Սեխլեյանը, ըստ տեղեկությունների, ընտրություններին կառաջադրվի Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունով։ Եվս մեկ փաստ, որ «Հանրապետությունը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը» քույր կուսակցություններ են՝ նույն քաղաքական ուղեծրով։Դեռեւս հայտնի չէ, թե որ դաշինքով է ընտրություններին հանդես գալու Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը վերաբերմունքի արժանանալու սին լավատեսությամբ 2020թ․ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի համար ձայներ էր հավաքում։

Վերադառնալով Արթիկի քաղաքապետի ՔՊ թեկնածու Անան Ոսկանյանին․ հետաքրքիր է՝ այս մարդն ինչպե՞ս է մտնելու ՔՊ ճամբարը՝ դառնալով մի քաղաքական ուժի թեկնածո, որը Մանվել Գրիգորյանին՝ իր քավորին, գեներալից վերածեց շարքային՝ տուշոնկա գողացողի։ Գրիգորյանին զրկեցին նաեւ «Արթիկի պատվավոր քաղաքացի» կոչումից։Ի դեպ, Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ականների ջուրը մի առվով չի հոսում։ Արթիկի ՔՊ-ականները, որպես քաղաքապետի թեկնածու, ցանկացել են տեսնել նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանին, որն այս պահին մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է ու նախկին կարկառուն ՀՀԿ-ական։

Լիանա Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրապարակվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Հաջորդ գրառումը

Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս․ Տղաս կարիքը չի ունեցել անգամ որևէ քարոզարշավի, կամ որևէ գովազդի․ Գագիկ Առուշանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս․ Տղաս կարիքը չի ունեցել անգամ որևէ քարոզարշավի, կամ որևէ գովազդի․ Գագիկ Առուշանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական