Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտինը հույս ունի, որ Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների տեմպերը կարագանան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է անցկացրել նախարարների կաբինետի անդամների հետ: Երկրի ղեկավարն անդրադարձել է COVID-19-ի համաճարակին:

«Հուսանք, որ [կորոնավիրուսային վարակի դեմ] պատվաստումը կընթանա ավելի արագ տեմպերով, և իրավիճակն իսկապես կփոխվի դեպի լավը»,  Պուտինի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի իշխանություններն ամռանը ստիպողաբար երկրում չեն պահի արտաահմանում հանգստանալ ցանկացող քաղաքացիներին: Նախագահը հավելել է, որ ռուս զբոսաշրջիկների կողմից սիրված շատ երկրներում COVID-19-ի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված: