Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ն․Փաշինյանը Արցախի դատախազությունում հարուցված գործով պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա․ ԱՀ ԱԺ պատգամավոր

11/03/2021
- Նորություններ, Տեղական

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի արած հայտարարության կապակցությամբ։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից:

Օրինակ, եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ՝ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները եւ արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ:

Կամ՝ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, եւ թե որքանով է ԱՀ նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջեւ մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ՝ նպաստ բերելու հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնեական ու ոչ պաշտոնեական լիազորություններից ու հնարավորություններից»:

Հանցագործության մասին հաղորդումը Արցախի գլխավոր դատախազին ներկայացրել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ Ազգային ժողովում։ Մետաքսյա Հակոբյանն ասել է, որ այդ հայտարարությունն արվել է բացահայտ եւ այն էլ Արցախի Հանրապետության նախագահի շուրթերից։ Հարցին, ըստ իրեն, արդյո՞ք սա նախագահի կողմից հուշո՞ւմ էր, որպեսզի հանցագործության մասին հաղորդում ներկայացվի, պատգամավորը նախ անդրադարձավ Ա․ Հարությունյանի քաղաքական անցյալին.

«Ովքեր ճանաչում են Արայիկ Հարությունյանին որպես հանրային գործիչ, շատ լավ գիտեն, թե ինքն ինչ խորամանկ է։ Այդ մարդու խորամանկությանն աստիճան չկա։ 2019 թվականից, երբ քարոզարշավն արդեն սկսվում էր, ինքը հանդես եկավ որպես նոր դեմք, բայց Արցախում Արայիկ Հարությունյանից հին չկա։ Նա ամենահին իշխանական թեւից է եղել։ 2007 թվականից եղել է Արցախի վարչապետը եւ ամբողջ այդ քրեաօլիգարխիկ աշխարհի հիմնադիրը, կոռուպցիոն համակարգի ներդրողը հենց Արայիկ Հարությունյանն է եղել։

Մենք վստահ ենք, որ Արայիկ Հարությունյանը երբեք ոչինչ պատահական չի անում։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, եւ դա օգտագործել է ի շահ իր սեփական գրպանի։ Ինքն ի շահ իրեն՝ ամեն ինչը խաղացնում է։ Դեկտեմբերի 15-ի այդ հայտարարության յուրաքանչյուր տող մտածված էր։ Նույնիսկ հայտարարություն էր արել, թե դուրս է գալիս «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից։

Նա ոչ միայն խորամանկ է, այլեւ սուտասան։ Արայիկ Հարությունյանի սուտասան լինելը հանրության համար նույնպես նորմալ է դարձել, դրանով նա իր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում է։ Նա պատահմամբ չէր արել այդ հայտարարությունը, որ գա օրը եւ դա լինի այն փրփուրը, որից կախվելով ինքը գուցե կարողանա փրկվել»։

Ճշտող հարցին, ըստ իրեն, Արցախի նախագահն այդ հայտարարությունն արել է, որպեսզի հետագայում պատճառաբանի, թե իրեն Նիկոլ Փաշինյա՞նն է խոչընդոտել  կատարելու իր սահմանադրական լիազորությունները, Հակոբյանը դրական պատասխան է տվել․

«Ես Ազգային ժողովում արձագանքեցի, որ Արայիկ Հարությունյանի ասածով՝ այդ անձը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Արայիկ Հարությունյանը դա շատ պարզ ասաց, պարտադիր չէր, որ անունը տար»,- նշել է նա։

Անդրադառնալով պատերազմից հետո տարածված հայտնի ձայնագրությանը, որտեղ Արայիկ Հարությունյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին՝ Մետաքսյա Հակոբյանն ասել է, որ այդ ձայնագրությունն արվել էր հանրության համար.

«Ասեմ, որ նաեւ իմ ներկայությամբ է այդ մեղադրանքը հնչել, ես էլ եմ լսել։ Այդ դեպքից ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանից մենք լսել ենք հակառակը, թե Նիկոլ Փաշինյանը միակ հայրենասեր քաղաքական գործիչն է, որին ինքը երբեւէ ճանաչել է։ Կապիտուլյացիայի հայտարարությունից անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը լրիվ փոխեց իր դիրքորոշումն ու սկսեց խոսել հակառակը. ասինքն՝ այս մարդը ճկուն խորամանկ է»։

Պատգամավորը հույս հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինն Արայիկ Հարությունյանին հրավիրելու է հարցաքննության. «Լավ կլինի, որ Արայիկ Հարությունյանը տա խոստովանական ցուցմունք։ Գոնե կտեսնենք, որ Արցախի նախագահն ունի տղամարդուն վայել պահվածք, բայց ես չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանը խոստովանական ցուցմունք կտա։ Եթե նախաքննությունն ընթանալու է, քանի որ հայտարարություն անողն էլ հենց ինքն է, բնականաբար, որպես վկա պետք է ցուցմունք տա»։

Մետաքսե Հակոբյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն այս քրեական գործով պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա.

«Եթե օբյեկտիվ նախաքննություն ընթանա, ապա Նիկոլ Փաշինյանն այս գործով մեղադրյալի կարգավիճակ պիտի ունենա։ Եթե բացահայտվի, որ այդ անձը հենց Նիկոլ Փաշինյանն է, ապա ինքը պետք է դատարանի առաջ կանգնի որպես սահմանադրական կարգը տապալած անձ»։

Հարցին՝ արդյո՞ք, ինքը հույս ունի՞, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ կունենա, պատգամավորն արձագանքել է.

«Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, որպեսզի հանձնի Արցախը իր գործընկերոջ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Կարծում եմ՝ արդար է, որ ինքը հենց Արցախում պատասխան տա իր արածների համար»։

NEWS.am

Նախորդ գրառումը

Պուտինը հույս ունի, որ Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների տեմպերը կարագանան

Հաջորդ գրառումը

Խաղաղապահները Ադրբեջանի ԶՈՒ 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026
Նորություններ

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026
Նորություններ

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026
Նորություններ

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Խաղաղապահները Ադրբեջանի ԶՈՒ 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական